Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյանը չի առաջադրվի ԵԿՄ նախագահ

Փետրվար 11,2019 22:30

Այսօր՝ փետրվարի 11-ին, ԵԿՄ վարչությունում տեղի ունեցավ հավաք՝ մասնակցությամբ ԵԿՄ փոխնախագահների, մարզային խորհուրդների, տարածքային բաժանմունքների ղեկավարների, վարչության անդամների, ինչպես նաև Երկրապահի ակունքներում կանգնած կամավորական ջոկատների մի շարք այն հրամանատարների, ովքեր մտահոգված են հարազատ կառույցի ճակատագրով:

ԵԿՄ անդամ Արամ Սարգսյանը Երկրապահ կամավորականների միությունում իր առաքելությունն այս փուլում համարելով ավարտված, ասաց, որ ԵԿՄ-ն այսօր բացառիկ հնարավորություն ունի համախմբվելու:

Նա նաև բացառեց ԵԿՄ ղեկավարի դերում իր առաջադրումը: Հավաքին ներկա երկրապահները միաձայն որոշեցին պատրաստվել արտահերթ համագումարի՝ առաջադրելով «Սասուն» կամավորական ջոկատի հրամանատար, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի թեկնածությունը:

Սասուն Միքայելյանը ևս ներկաներին կոչ արեց համախմբվելու Սպարապետ Վազգեն Սարգսյանի ստեղծած կառույցի շուրջ՝ մի կողմ թողնելով երբեմնի տարաձայնությունները: Ս. Միքայելյանը շնորհակալություն հայտնեց նման վստահության իրեն արժանացնելու համար:

Երկրապահ կամավորականների միություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728