Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Փետրվար 12,2019 19:45

Հատուկ Քննչական ծառայությունն այսօր՝ փետրվարի 12-ին,  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին  նոր մեղադրանք է առաջադրել:

Բացի ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածից՝ սահմանադրական կարգի տապալումից,  Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի  4-րդ մասի  2-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու վերաբերյալ:

Տեղեկացնենք նաև,  որ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված նոր մեղադրանքն առնչվում է քաղաքացի Սիլվա Համբարձումյանի կողմից կատարված՝ ենթադրյալ կաշառք տալու հայտարարությանը:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Սիլուա Համբարձումեան եւ կաշառք բառերը դարձել են հոմանիշ 🙂

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728