Լրահոս
Օրվա լրահոսը

Ձևավորվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տնօրենների խորհուրդը

Փետրվար 13,2019 15:30 Share

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով ձևավորվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենների խորհուրդը, որը բժշկական հաստատության կորպորատիվ կառավարման նոր ինստիտուտի ներդրման առաջին քայլերից է:

Խորհրդի աշխատանքներն ուղղված են լինելու թափանցիկ և արդյունավետ կառավարման  մշակույթի ձևավորմանը և նպաստելու են բժշկական կենտրոնի զարգացմանը:

Տնօրենների խորհրդի կազմում, բացի պետական մարմինների ներկայացուցիչներից, ընդգրկված են նաև հասարակական կազմակերպություններից մասնագետներ:

Առողջապահության նախարարությունը կորպորատիվ կառավարման ինստիտուտը հետևողականորեն ներդնելու է իր ենթակայության բոլոր կազմակերպություններում:

Առողջապահության նախարարություն

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել