Լրահոս
Օրվա լրահոսը

«Միջազգային ռազմաքաղաքական կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը հյուրանոցի համար չէ. Բելառուսի ԱԳՆ

Փետրվար 14,2019 23:23

Բելառուսը հույս ունի, որ հայկական կողմն առաջիկայում կհայտնի Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասի հետ հանդիպման ժամկետների մասին: Այս մասին հայտարարել է Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազը:

«ՀԱՊԿ-ն արդեն երկար ժամանակ աշխատում է առանց գլխավոր քարտուղարի: Իրավիճակը կազմակերպության օգտին չէ և պահանջում է շուտափույթ լուծում»,- ասել է Գլազը լրագրողներին:

Գլազը նաև հիշեցրել է, որ Զասը հանդիպումներ է ունեցել ՀԱՊԿ 5 մայրաքաղաքներում, և բոլոր նախագահները կողմ են արտահայտվել նրա թեկնածությանը: «Հաշվի առնելով, որ անցյալ տարվա դեկտեմբերին Հայաստանում տեղի էին ունենում խորհրդարանական ընտրություններ, իսկ հետո կառավարություն էր ձևավորվում, մենք ըմբռնումով էին մոտենում, որ Հայաստանի վարչապետը հնարավորություն չէր ունենում հանդիպել Բելառուսի թեկնածուի հետ: Հիմա այդ շրջանն անցել է: Ուստի մենք ակնկալում ենք, որ հայկական կողմն արդեն մոտ ապագայում կհայտնի հանդիպման ժամկետների մասին»,- ասել է Գլազը:

ԱԳՆ ներկայացուցիչն ընդգծել է, որ Բելառուսը տրամադրված է Երևանի հետ կառուցողական գործակցության: «Հույս ունենք, որ կկարողանանք փոխըմբռնման հասնել: Չէ՞ որ միջազգային ռազմաքաղաքական կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը հյուրանոցի համար չէ, որը կարելի է ամրագրել, անգամ եթե դրանից օգտվելու որևէ այլ հնարավորություն էլ չկա»,- ասել է Գլազը:

Գլազը նաև շեշտել է, որ կազմակերպության անդամ-երկրները շահագրգռված են, որ ՀԱՊԿ գործունեության մեջ այդ տեխնիկական պահը չանդրադառնա կազմակերպության հետագա գործունեության և անդամ-պետությունների երկկողմ հարաբերությունների վրա:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728