Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ գրքեր էին Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը նվիրել պատահական անցորդների

Փետրվար 20,2019 13:36

Գիրք նվիրելու օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է «Բուկինիստ» գրախանութ և հետաքրքրվել հայ գրողների գրքերով: Նա նկատել է, որ այսօր ընթերցողը նախընտրում է կարդալ հայ հեղինակների ստեղծագործություններ: «Բուկինիստ» գրախանութից վարչապետը գնել է Լևոն Խեչոյանի «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի», Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի», Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ», Դ. Սամվելյանի «Արտագաղթած կարոտ», Համո Սահյանի «Ինձ բացակա չդնեք», Տալիթայի (Ալբինա Գրիգորյանի) «Հեռուներում Եռանախշ», Մարիամ Խուրշուդյանի «Եթե…», Հովիկ Չարխչյանի «Սուլամիթա. Սևակի մեծ սերը», Գրիգի «Հիսուսի կատուն», Հրաչյա Սարիբեկյանի «Ապուշների ուղևորությունը», Մ. Պետրոսյանցի «Օրենքով գողը», Արտակ Մովսիսյանի «100 փաստ. Հին Հայաստան», Հ. Թումանյան «Հեքիաթներ» գրքերը:

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանն այդ գրքերը մակագրել են, ապա դուրս եկել գրախանութից ու նվիրել պատահական անցորդների:

«Բուկինիստ»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728