Լրահոս
Օրվա լրահոսը

Վթար Ստավրոպոլի երկրամասում. տուժել են ՀՀ 6 քաղաքացիներ, որոնցից 4-ի վիճակը ծանր է

Փետրվար 27,2019 23:34

Փետրվարի 27-ին, ժամը 15:36-ին ՌԴ ԱԻՆ ԱՃԿԿ ՕՀ-ից «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 12:10-ին Ստավրոպոլի երկրամասի «Կովկաս» դաշնային ավտոճանապարհի 223-րդ կմ-ին (Քոչուբեևսկիի շրջանից 10-կմ հեռու) տեղի է ունեցել ՃՏՊ. «Mercedes Vito» մակնիշի  ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից առվակում:

Պատահարի հետևանքով Արմինե Բաբկենի Տոնյանը (ծնված 1961 թ.), Ռոմեն Հրաչիկի Բաբայանը (ծնված 1972 թ.), Կարինե Սերգեյի Սվյատեցկայան (ծնված 1973թ.) և Արփիկ Վալուշի Գրիգորյանը (ծնված 1956թ.), Հայկ Աբրահամի Ազարյանը (ծնված 1973 թ.) և Հրաչիկ Մխիթարի Մանուկյանը (ծնված 1989 թ.) հոսպիտալացվել են Նևինոմինս քաղաքի հիվանդանոց, որտեղ Հայկ Ազարյանը և Հրաչիկ Մանուկյանը ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս են գրվել, իսկ մյուսների առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր:

ՀՀ  ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ  ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728