Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեր խոսքը մշտապես կարևոր նշանակություն է ունեցել և շարունակում է ունենալ». վարչապետը շնորհավորել է Արթուր Մեսչյանին

Մարտ 03,2019 11:12 Share

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արթուր Մեսչյանի 70-ամյա հոբելյանի առթիվ:

«Հարգելի պարոն Մեսչյան,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 70-ամյա հոբելյանի առթիվ:

Ձեր ճարտարապետական և երաժշտական հեղինակային ստեղծագործություններն իրենց ինքնատիպությամբ, ուրույն ձեռագրով, համամարդկային արժեքներին հավատարմությամբ և խորությամբ իրենց մեծ հետքն են թողել հայ ժողովրդի մշակութային ժառանգության վրա։

Որպես մտավորական ևս Ձեր խոսքը մշտապես կարևոր նշանակություն է ունեցել և շարունակում է ունենալ հասարակության համար ու բարձր գնահատվել ժողովրդի կողմից։

Շատ ուրախ եմ, որ Դուք շարունակում եք ստեղծագործական ակտիվ գործունեությունը՝ Ձեր նպաստը բերելով մայրաքաղաք Երևանի զարգացման կարևոր գործին։

Եվս մեկ անգամ շնորհավորելով ծննդյան հոբելյանի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ, պարոն Մեսչյան, քաջ առողջություն, երջանկություն, բեղմնավոր գործունեություն և ստեղծագործական նորանոր հաջողություններ»,- ասված է ուղերձում։

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031