Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանն Ադրբեջանից սպասում է իր հայտարարությանը համարժեք հայտարարություն

Մարտ 06,2019 18:35

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթեւիկ Հայրապետյանը հետեւյալ հարցն ուղղեց՝ «Բաքուն փորձում է միջազգային հանրությանը ներկայացնել, թե ՀՀ նոր կառավարությունն Արցախյան  հակամարտության կարգավորման հարցում դիրքորոշում է կոշտացնում եւ խնդիրներ ստեղծում բանակցային գործընթացում: Արդյոք մեր դիրքորոշումը հասկանալի՞ է միջազգային գործընկերների համար, թե այն իսկապես կոշտացել է»:

Հարցին արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Կան գնահատականներ, որ ՀՀ-ն կոշտացրել է դիրքորոշումը, բայց մեր դիրքորոշումը չի փոխվել: Եթե հիշում եք, ի սկզբանե մեր կառավարությունն ասաց, որ լինելու է իրավիճակին համարժեք: Դեռ նախորդ գումարման ԱԺ-ում հայտարարել եմ, որ Արցախի հարցի ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի ՀՀ-ի, Արցախի եւ Ադրբեջանի ժողովրդի համար: Հասկանալի է, որ սա հեշտ հայտարարություն չէ, բայց նպատակ ունի՝ բանակցային նորմալ մթնոլորտ ստեղծել»:

Փաշինյանի բնորոշմամբ. «Նշյալ հայտարարությամբ ՀՀ-ն առաջին քայլն է արել այդ ճանապարհին՝ հույս ունենալով, որ համանման հայտարարություն կհնչի նաեւ Ադրբեջանի կողմից: Ցավոք, Ադրբեջանից նման հայտարարություններ չեն հնչում: Հակառակը, ակնարկում են ուժով կամ ռազմական ճանապարհով հարց լուծելու պատրաստակամության մասին: Այդ ամենից ակնհայտ է, որ Ադրբեջանի իշխանությունը չի մտածում այն մասին, որ կարգավորման տարբերակը պետք է ընդունելի լինի Արցախի, ՀՀ-ի եւ Ադրբեջանի ժողովրդի համար: Մենք էլ հավատարիմ ենք մեր դիրքորոշմանը՝ գործել իրավիճակին համապատասխան»: Նիկոլ Փաշինյանը նաեւ հավելեց՝ ջանքեր են գործադրում, որպեսզի Արցախը դառնա բանակցային սեղանի կողմ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031