Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեկդ Փաշինյանին ասեք, որ ուշադիր լինի այդ տեքստում Ղարաբաղյան հակամարտության մասին ձեւակերպումների նկատմամբ»․ Արմեն Աշոտյան

Մարտ 17,2019 17:20

Ուրբաթ Եվրոպական միությունը հրապարակեց Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին իր տարեկան զեկույցը, որը հասկանալի պատճառներով, պետք է ուշադրության արժանանար նաեւ Հայաստանում։

Վստահ եմ, որ ներկայիս կառավարությունն եւ Ազգային Ժողովի մեծամասնությունն այն չի կարդացել։

Ճիշտ էլ արել են։ Մեր նորելուկ իշխանավորները զբաղված են առավել կարեւոր հարցերով, օրինակ, ինչպիսի՞ հարաբերությունների մեջ են յոնջան եւ գառների աղեստամոքսային համակարգը։

Վերլուծելով ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների տարեկան զեկույցը՝ շատ հակիրճ արձանագրեմ.

1. Ադրբեջանի հետ նոր համաձայնագրի նախապատրաստումը մտնում է եզրափակիչ փուլ։ Մեկդ Փաշինյանին ասեք, որ ուշադիր լինի այդ տեքստում Ղարաբաղյան հակամարտության մասին ձեւակերպումների նկատմամբ, որպեսզի դրանք չհակասեն Հայաստանի հետ ստորագրված համաձայնագրին։

2. ԵՄ-ն, ցավոք, մեղմում է իր դիրքորոշումը Ադրբեջանում մարդու իրավունքների հիմնախնդիրներին։ Ձեր վարչապետին ասեք, որ «թավշյա ժողովրդավարական» կտերը շուտով ընդհանրապես չեն ուտվելու։

3. Ղարաբաղյան կարգավորման մասին ԵՄ-ն վերահաստատում է իր ամբողջական աջակցությունը Մինսկի խմբին։ Ոչ մի շեշտադրում տարածքային ամբողջականության վրա չկա, ի հեճուկս ադրբեջանական պրոպագանդայի։

4. ԵՄ-ն շարունակական հետաքրքրություն է ցուցաբերում Ադրբեջանի գազային կարողությունների նկատմամբ Հարավային գազային միջանցքի շրջանակներում։ Եվրոպացիները ակնկալում են, որ այս տարի Շահ Դենիզ 2-ի շահագործումից կավելանան ադրբեջանական գազի արտահանման ծավալները, որոնք պետք է հասնեն ԵՄ 2020 թվականից։ Ադրբեջանի գազային պաշարները գնահատվել են 2.6 տրիլիոն խ.մ.։ Կառավարությանն ասեք, որ շատ ուշադիր լինի հատկապես Հունաստանի, Իտալիայի, Բուլղարիայի եւ Ռումինիայի հետ հարաբերություններում։

Արմեն ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ

Ուրբաթ Եվրոպական միությունը հրապարակեց Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին իր տարեկան զեկույցը, որը հասկանալի…

Gepostet von Armen Ashotyan am Sonntag, 17. März 2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031