Լրահոս
Օրվա լրահոսը

400 մլն դրամ Վարդանյան ընտանիքից` Ստեփանակերտի Մայր Տաճարի կառուցմանը

Ապրիլ 03,2019 11:41

Ապրիլի 7-ին Ստեփանակերտում տեղի կունենա Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի օծման և բացման պաշտոնական արարողությունը: Արցախի մայրաքաղաքում մայր տաճար ունենալու գաղափարը Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանինն է եղել:

Գաղափարն իրականացնելու համար վերջինս դիմել է մի շարք բարերարների: Առաջինն արձագանքել է հայտնի բարերար երջանկահիշատակ Հրանտ Վարդանյանը, որը և կատարել է սկզբնական ամենախոշոր նվիրատվությունը: Եկեղեցու կառուցման ֆինանսավորումը շարունակել են Հրանտ Վարդանյանի որդիները` Միքայել և Կարեն Վարդանյանները: Վարդանյան ընտանիքը Ստեփանակերտի Մայր Տաճարի կառուցման համար ընդհանուր առմամբ նվիրաբերել է 400 մլն դրամ: Մանրամասները` տեսանյութում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930