Լրահոս
Արգելված է Արցախ լսելը
Օրվա լրահոսը

«Վարչապետը չի կարող որեւէ իրավապահ մարմնի հրահանգել քրեական գործ հարուցել». Էդմոն Մարուքյան

Ապրիլ 05,2019 16:50 Share

«Գուցե տեղեկություն է ունեցել իր հարազատի մասին, տվել է այն իրավապահներին, ինչի հիման վրա էլ կհարուցվի կամ հարուցվել է քրեական գործ: Կարծում եմ՝ նա տեղեկություն է փոխանցել ենթադրյալ հանցագործության մասին»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ իր մերձավորի դեմ քրեական գործ հարուցելու ցուցում տալու փաստին, ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նրա խոսքով. «Սահմանադրությամբ վարչապետը չի կարող որեւէ իրավապահ մարմնի հրահանգել քրեական գործ հարուցել: Կարող է գրավոր դիմում ներկայացնել հանցագործության մասին, ինչպես ցանկացած քաղաքացի: Դրա հիման վրա քրեական գործ կարող է հարուցվել, կարող է եւ չհարուցվել»:

Էդմոն Մարուքյանը կարծում է, որ վարչապետն իր գրառումը պետք է պարզաբանի:

https://www.facebook.com/aravot.am/videos/304659850211225/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել