Լրահոս
Օրվա լրահոսը

«Մահ իմացյալ՝ անմահություն» միջոցառում՝ նվիրված Արա Սարգսյանի ծննդյան 177-ամյակին

Ապրիլ 07,2019 18:24

«Արա Սարգսյան և Հակոբ Կոջոյան» տուն-թանգարանում կայացած միջոցառումը նվիրված էր քանդակագործ, նկարիչ Արա Սարգսյանի 177-ամյակին:

Քանդակագործ Արա Միհրանի Սարգսյանը եղել է Հայաստանի Նկարիչների Միության հիմնադիրը, դրա առաջին նախագահը և գլխավոր քարտուղարը, Երևանի Գեղարվեստաթատերական ինստիտուտի հիմնադիրը, առաջին ռեկտորը և քանդակագործության ամբիոնի վարիչը, ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի անդամ, ԽՄ և ՀԽՄՀ ժողովրդական նկարիչ:

Սակայն նրա կենսագրությունում կա մի հետաքրքրական փաստ, որը նա թաքցրել էր իր ողջ կյանքի ընթացքում: 1920-ական թվականներին Հռոմում և Վիեննայում ուսանելու տարիներին Արա Սարգսյանն իր ակտիվ մասնակցությունն է ունեցել «Նեմեսիս» գործողության իրականացմանը:

Քանդակագործն իր գործունեության ընթացքում կարևորել է հայ զինվորին, և պատահական չէր, որ հրավիրվածների թվում էին նաև Հայոց բանակի զինվորները և սպաները: Միջոցառմանը նրանք ևս իրենց մասնակցությունն ունեցան։

Բացման խոսքում շեշտվեց, որ Արա Սարգսյանը Երևանի Օպերայի դիմաց գտնվող Հովհաննես Թումանյանի և Ալեքսանդր Սպենդիարյանի, ԵՊՀ-ի դիմացի «Սահակ Պարթև, Մեսրոպ Մաշտոց» խմբաքանդակի, Վալերի Բրյուսովի և Նելսոն Ստեփանյանի կիսանդրիների, Գյումրու «Մայր Հայաստան» և շատ այլ քանդակների հեղինակն է:

Հատուկ էր ընտրված միջոցառման խորագիրը։ Հայրենիքի պաշտպան բոլոր հերոսների քանդակներին Արա Սարգսյանը հավերժացրել է հենց այդ խոսքերը . «Մահ իմացյալ՝ անմահություն»:

Միջոցառման ընթացքում հանդես եկան «Երևան» համույթը, «Արեգ» պարի համույթը և մի շարք երգիչ-երգչուհիներ:

 

Արեւիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930