ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ընտանեկան բռնության թեմայով շարունակվող տեսաշարի նոր տեսանյութում անդրադառնում է Կոմիտաս Վարդապետի վերաբերմունքին կանանց կրթության, ազատության և հասարակական դերի նկատմամբ։
Տեսանյութում նշվում է, որ Կոմիտասը չէր ընդունում հայկական իրականության մեջ արմատավորված այն հետադիմական մոտեցումները, որոնք սահմանափակում էին կնոջ ազատությունն ու իրավունքները և նրա դերը սահմանափակում միայն կենցաղային ու ընտանեկան շրջանակներում։
Ուղերձի առանցքային միտքն է՝ եթե մենք մեզ համարում ենք մեր պատմական ու մշակութային արժեքների ժառանգորդը, ապա բռնությունն ու նվաստացումը չեն կարող համատեղելի լինել այդ ինքնության հետ։


















































