Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Հակոբյանը՝ Նիկոլ Փաշինյանին. «Սնհասկանալի է սուպերվարչապետական լիազորությունների պահպանումը»

Ապրիլ 20,2019 16:40 Share

«Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր հանձնախմբի անդամ Արա Հակոբյանը «Պոստ Սկրիպտում» ակումբում՝  խոսելով սուպերվարչապետական համակարգի մասին, նշեց. «Ժամանակին սուպերվարչապետության դեմ խոսում էին այսօրվա իշխանավորները, նույն ինքը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ասելով, որ դա հնարավորություն է տալիս այն ժամանակվա իշխանավորներին եւ վարչապետ Սերժ Սարգսյանին ունենալ անվերահսկելի իշխանություն, ինչը խորհրդարանական կառավարման դրույթը դարձնում էր սին:

Հիմա իրենք շարունակում են նույնը անել՝ չհրաժարվելով սուպերվարչապետական լիազորություններից  եւ հարցականի տակ են դնում իրական խորհրդարանական կառավարման կամ խորհրդարանական հանրապետության իրողությունը»:

Արա Հակոբյանն ընդգծում է. «Այնպես որ, այդ տեսակետից մեզ համար անհասկանալի է սուպերվարչապետական լիազորությունների պահպանումը: Եթե դրա տակ կա տրամաբանություն, ապա այն հիմնավորումները, որ բերվեցին, բացարձակ համոզիչ չէին: Իսկ եթե այլ տրամաբանություն կա, ապա լավ կլիներ թափանցիկ եւ բաց հայտնվեր հանրությանը եւ մնացած քաղաքական ուժերին»

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել