Լրահոս
Օրվա լրահոսը

Ռազմական ոստիկանության խաղաղապահ դասակը մեկնեց Բուլղարիայի Հանրապետություն

Մայիս 13,2019 21:21

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության խաղաղապահ դասակի 15 զինծառայողներ մայիսի 13-ից 16-ը կմասնակցեն Բուլղարիայի Հանրապետությունում անցկացվող «Հորիզոնից այն կողմ-2019» միջազգային զորավարժությանը: Այս զորավարժությանը կմասնակցեն նաև ԱՄՆ-ի Ազգային գվարդիայի (նահանգ՝ Թենես), Ռումինիայի, Ուկրաինայի, Հյուսիսային Մակեդոնիայի ռազմական ոստիկանության ներկայացուցիչները:

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանը նախորդ տարի անվանական հրավիրված լինելով Բուլղարիայի Հանրապետության Սոֆիա քաղաքում անցկացվող ռազմական ոստիկանության պետերի ամենամյա  համաժողովին,  ձեռք էր բերել հետագա  համագործակցության զարգացման մի շարք պայմանավորվածություններ: Այդ պայմանավորվածություններից էր նաև ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության խաղաղապահ դասակի մասնակցությունը «Հորիզոնից այն կողմ-2019»  միջազգային զորավարժությանը:

ՀՀ ՊՆ ՌԱԶԱՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031