Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

9 բջջային հեռախոս և այլ արգելված իրեր «Արթիկ» ՔԿՀ-ի խուզարկության արդյունքում

Մայիս 14,2019 18:01 Share

Մայիսի 13-ին՝ ժամը 13:40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները կալանավորված անձ Ժ. Մ.-ին այցելության եկած ընկերոջ մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերել են 1 բջջային հեռախոս՝ իր բաժանորդային քարտով։

Նույն օրը ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում իրականացված չնախատեսված խուզարկությունների արդյունքում խցերից մեկի պահարանից հայտնաբերվել է 1 բջջային հեռախոս։ Մեկ այլ խցի խուզարկությամբ դատապարտյալի մոտից հայտնաբերվել են 1 բջջային հեռախոս և 1 տուփ գործարանային արտադրության խաղաքարտ։

Իսկ ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում Քրեակատարողական ծառայության աշխատակիցների կողմից իրականացրած անակնկալ խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են 4 բջջային հեռախոս, 5 բաժանորդային քարտ, 5 լիցքավորիչ, 1  wi-fi սարք, 2 ականջակալ, 1 ինքնաշեն դանակ և ինքնաշեն պարանով կապի միջոց։

Մայիսի 8-ին և 10-ին ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները չնախատեսված խուզարկության արդյունքում խցերից մեկի պահարանում հայտնաբերել են 1 բջջային հեռախոս, ևս 1 բջջային հեռախոս հայտնաբերվել էր դատապարտյալ Վ. Ն.-ի ձախ գրպանից:

Հայտնաբերվածներն առգրավվել են, նախապատրաստվում են նյութեր:

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել