Լրահոս
Օրվա լրահոսը

10 տարի 200 հաջողած նախագիծ. IUNetworks-ը նշում է իր 10-ամյակը

Մայիս 29,2019 20:50

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հայկական առաջատար IUNetworks ընկերությունը նշել է հիմնադրման 10 տարին: Ընկերությունը, որն իր գործունեությունը սկսել է 10 հոգանոց թիմից, ներկայումս ունի 230-ից ավելի աշխատակից և իրականացրել է ավելի քան 200 հաջողած նախագիծ ինչպես ծրագրային ապահովման, այնպես էլ թվային ենթակառուցվածքների ներդրման ոլորտում։

«Մենք հպարտ ենք, որ մեր ծրագրային լուծումները կարող են մրցել համաշխարհային արտադրանքի հետ, և կոտրել այն կարծրատիպը, որ մեր երկրում կարող են գործել և զարգանալ միայն այն հայկական ընկերությունները, որոնք հիմնականում եկամուտ են ստանում օտարերկրյա կազմակերպություններից»,IUNetworks-ի 10-ամյակին նվիրված միջոցառմանն ասել է  ընկերության գործադիր տնօրեն Վահրամ Մերանգուլյանը։

Միջոցառմանը ներկա էին ոչ միայն ընկերության աշխատակիցները, այլ նաև ՏՏ ոլորտի առաջատար մասնագետներ, ՀՀ պետական մարմինների ներկայացուցիչներ։

IUNetworks-ի հիմնական ուղղությունը ծրագրավորումն է, որն իր մեջ ներառում է պետական համակարգի ավտոմատացումը, «էլեկտրոնային կառավարություն» նախագիծը և հեռահաղորդակցության ոլորտում մասնավոր հատվածի հետ աշխատանքը: Եվրոմիության կողմից ֆինանսավորվող և IUNetworks ընկերության կողմից մշակվող «ԵՄ-ն Հայաստանին․ աջակցություն էլ-կառավարմանը» ծրագրի լուծումների շնորհիվ հայտատուն կամ տնտեսվարողը կարող են «մեկ պատուհանի» սկզբունքով իրականացնել հայտերի հանձնման և թույլտվությունների ստացման բոլոր գործառույթները: Այս ծրագիրը IUNetworks  ընկերությունն իրականացնում է նաև ռումինական, ռուսաստանյան և բելառուսական ընկերությունների հետ կոնսորցիումով։

IUNetworks-ը հանդես է գալի «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում՝ ի թիվս տասնյակ այլ ընկերությունների՝ հեռահաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների, կոմերցիոն անշարժ գույքի և վաճառքների ոլորտներում: «Գալաքսի» ընկերությունների խմբում աշխատում են ավելի քան 3000 աշխատակից։

«Գալաքսի» ընկերություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031