Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախում անցկացված առաջնությունը հետագա բոլոր առաջնությունների համար օրինակ է ծառայելու». CONIFA-ի Եվրոպայի նախագահ

Հունիս 02,2019 17:36

Հունիսի 1-ին Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում հանդիսավոր կերպով բացվեց CONIFA Sportsbet.io Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը։ Միջոցառուﬓերի ﬔկնարկից առաջ CONIFA-ի և կազմակերպչական հանձնաժողովի ղեկավարությունը հանդես եկան մամուլի ասուլիսով, որտեղ ներկայացրեցին նախապատրաստական աշխատանքները, Արցախում անցկացվող առաջնության առանձնահատկությունները, ինչպես նաև սպասելիքները։ «Մեզ անդամակցում են թիﬔր բոլոր մայրցամաքներից։ Մենք ներկայացնում ենք 370 մլն մարդու։ Իսկապես զարմացած ենք արցախցիների ջերմ վերաբերմունքից։ CONIFA-ի այս առաջնության առաքելություններից ﬔկն էլ Արցախը աշխարհին ներկայացնելն է»,-իր խոսքում նշել է CONIFA-ի նախագահ Պեր-Անդերս Բլինդը։

«Համոզված եմ, որ Ֆանտաստիկ առաջնություն ենք ունենալու։ Շատ բարձր եմ գնահատում վերջին աﬕսների ընթացքում կատարած ահռելի աշխատանքը։ Նաև համոզմունք ունեմ, որ Արցախում անցկացված առաջնությունը հետագա բոլոր առաջնությունների համար օրինակ է ծառայելու»,- ասել է CONIFA-ի Եվրոպայի նախագահ Ալբերտո Ռիսկիոն։

«Մենք արել ենք աﬔն ինչ, որ բարձր մակարդակով անցկացնենք Արցախի համար այս բացառիկ ﬕջոցառումը։ Հիﬓանորոգվել են 4 մարզադաշտերը, և դրանք ﬕասին կարող են հյուրընկալել ﬕնչև 14000 մարզասերների։ Նաև ավելի քան 50 մշակութային ﬕջոցառում ենք նախատեսում և լայնամասշտաբ բացման արարողություն»,- ներկայացրել է CONIFA Sportsbet.io Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության կազմակերպչական հանձնաժողովի նախագահ, Արցախի Հանրապետության պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը։

Արցախում նման լայնամասշտաբ ﬕջոցառում  անցկացվում է առաջին անգամ է։ Անցյալ տարի CONIFA-ի հերթական առաջնությունը հյուրընկալելու հայտ ներկայացնելիս Արցախը նպատակ էր դրել ներկայանալ՝ որպես երիտասարդ, սպորտային, ապագային պիտված և իր երազանքների հետևից գնացող երկիր։

«Ցավոք սրտի, ոչ բոլոր նախապես հայտ ներկայացրած հավաքականները կարողացան մասնակցել առաջնությանը, սակայն դա ﬔզ համար խոչընդոտ չէր իսկական տոն պարգևելու արցախցուն և ﬔր հյուրերին»,- ասել է Գրիգորի Մարտիրոսյանը։

Իսկական տոնը սկսվեց երեկոյան։ Մարզադաշտում հանդիսավոր երթով անցան բոլոր մասնակից թիﬔրը։ Պաշտոնական բացման խոսքով հանդես եկան Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, CONIFA-ի նախագահ Պեր-Անդերս Բլիդտը։ Պաշտոնական հատվածից հետո մարզադաշտը վերածվեց հաﬔրգասրահի, որտեղ Հայաստանի, Արցախի աստղերը տպավորիչ շոու ներկայացրին։ Հատուկ հյուր էր հանրահայտ Մանոլո Ջիփսին, որն իսպանական ռիթﬔրով վարակեց հանդիսատեսին։ Երեկոն ավարտվեց շքեղ հրավառությամբ և Արթուր Գրիգորյանի «Արցախ» ստեղծագործությամբ։

Հունիսի 2-ին արդեն Արցախում կանցկացվեն առաջին ֆուտբոլային խաղերը։

***

ԿՈՆԻՖԱ-ն՝ Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիան, ՖԻՖԱ-ի կազմում չներառված ֆուտբոլի, ֆուտզալի և լողափնյա ֆուտբոլի ասոցիացիաների ﬕջազգային կառավարող մարﬕն է, որը հիﬓադրվել է 2013թ.: Կազմակերպությունը ներառում է 54 ֆեդերացիաներ: ԿՈՆԻՖԱ-ի նպատակն է՝ ՖԻՖԱ-ի կազմում չընդգրկված ֆեդերացիաներին, խաղացողներին հնարավորություն տալ դրսևորել իրենց կարողությունները, զարգանալ որպես մարզիկներ եւ անհատներ։ CONIFA Sportsbet.io European Football Cup 2019-ը ԿՈՆԻՖԱ-ի Եվրոպայի երրորդ առաջնությունը։

 

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930