Լրահոս
Օրվա լրահոսը

Նորաստեղծ «Ռեստարտ» հիմնադրամն ուսանողներին կրթաթոշակներ է տրամադրելու

Հուլիս 06,2019 23:50

Հուլիսի 6-ից ՀՀ-ում կյանքի է կոչվում «Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնության ծրագրերից մեկը՝ «Ռեստարտ» առաջին ուսանողաստեղծ գիտակրթական-բարեգործական հիմնադրամը:

Ինչպես Aravot.am-ին հայտնեց «Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչ Դավիթ Պետրոսյանը, հիմնադրամի նպատակն է ուսանողական վարձեր փոխհատուցելը, ուսանողներին կրթաթոշակներ եւ  դրամաշնորհներ տրամադրվելը:

«Մասնավոր հատվածից ենք  փորձելու նվիրատվություններ ստանալ: Կապեր ենք հաստատելու գործարարների եւ շահառուների հետ, եւ դրամահավաքության միջոցով փորձելու ենք օգնել նրանց ուսում ստանալ»,- տեղեկացրեց Դավիթ Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ հիմնադրամը նպաստելու է, որպեսզի ֆինանսների բացակայության պատճառով ուսանողները չզրկվեն կրթություն ստանալու հնարավորությունից. «Ուսանողների՝ նախարարությանն ուղղվող դիմումների հիսուն տոկոսը վարձերի վճարման խնդրի հետ է կապված»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Լուսանկարը՝ «Ռեստարտ»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031