Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորցի տղամարդը, օգտվելով 66-ամյա քրոջ անուշադրությունից, նրա դրամապանակից գողացել է 20 հազար ռուսական ռուբլի

Հուլիս 10,2019 15:58 Share

Հուլիսի 9-ին, ժամը 19.20-ին, ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի աշխատակիցները, օպերատիվ տվյալներ իրացնելով, գողություն կատարելու կասկածանքով բաժին են հրավիրել Վանաձորի Աղայան փողոցի բնակիչ, 53-ամյա մի տղամարդու: Նա հայտնել է, որ հուլիսի 4-ի երեկոյան, իրենց տանը, օգտվելով 66-ամյա քրոջ անուշադրությունից, նրա դրամապանակից գողացել է 20 հազար ռուսական ռուբլի:

Գողության մասին նախկինում չի հայտնվել:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել