Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Սարգսյանի այցը ԱՄԷ տալիս է առաջին գործնական արդյունքը

Հուլիս 12,2019 19:55

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Աբու Դաբիի «Մասդար» ընկերության պատվիրակությանը՝ գլխավոր գործադիր տնօրեն Մոհամեդ Ջամիլ ալ Ռամահի գլխավորությամբ:

Այս տարվա սկզբին Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած այցի շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանն Աբու Դաբիում այցելել էր նաև «Մասդար» ընկերություն և «Մասդար Սիթի» նորարարական քաղաք, քննարկել և պայմանավորվածություններ ձեռք բերել հնարավոր համագործակցության վերաբերյալ։

Այսօր արդեն այդ ուղղությամբ կատարվում են առաջին քայլերը:

Նախագահ Սարգսյանը ողջունել է «Մասդար» և «Հայաստանի պետական հետաքրքրությունների հիմնադրամ» ընկերությունների միջև վերականգնողական էներգետիկայի ոլոտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրումը:

«Շատ ուրախ եմ, որ այսօր ԱՄԷ կարևորագույն գիտաարդյունաբերական կենտրոններից մեկը՝ Masdar-ը , Հայաստանում փաստաթուղթ ստորագրեց, որով ծրագրում են խոշոր ներդրում կատարել վերականգնվող էներգետիկայի ոլորտում,-նշել է Հանրապետության նախագահը: -Սա հետաքրքիր ծրագիր է, որի վրա կարող ենք կառուցել ավելին՝ հայկական և էմիրաթական կողմերի հետ միասին ներգրավելով նաև ուրիշների՝ Եվրոպայից, Արևելքից կամ Հարավից:

Կարծում եմ, մեր այցելությունը ԱՄԷ իր արդյունքն է տալիս և սա սկիզբն է»:

Նախագահը վստահություն է հայտնել, որ նաև այլ ծրագրեր են լինելու, գուցե և ավելի մեծ, քանի որ ոլորտները, որոնց վերաբերյալ ինքն ԱՄԷ ղեկավարություն հետ քննարկումներ է ունեցել և սկզբունքային համաձայնությունների հասել, բավականին ընդգրկուն են՝ սննդի անվտանգությունից մինչև արհեստական բանականություն, անշարժ գույքի զարգացում և այլն:

«Մասդար» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մոհամեդ Ջամիլ ալ Ռամահը Հայաստանի նախագահի այցը ԱՄԷ երկու երկրների համար արդյունավետ գնահատելով՝ ասել է, որ այդ ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները սկսել են իրականություն դառնալ, և փոխըմբռնման հուշագրի ստորագրումն առաջին քայլն էր: Նա վստահություն է հայտնել, որ յուրաքանչյուր փոքր հաջողություն հանգեցնելու է նոր հաջողությունների։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031