Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐԴԿԱՅԻՆ ԱՐԳԵԼԱՓԱԿՈՑ

Փետրվար 25,1999 00:00
lurer

Հայաստանում արդեն ավանդույթ է դառնում ճանապարհ փակելու պրակտիկան։ Այս անգամ Եղեգնաձոր-Երեւան ավտոմայրուղին փակվել է Արտաշատի հատվածում, ուր գյուղացիները դուրս էին եկել ցույցի։ Բնականաբար, դադարեցվել էր ամբողջ երթեւեկությունը։ Ճանապարհները բացվել են միայն այն բանից հետո, երբ տեղ է հասել Արարատի մարզպետ Հովիկ Աբրահամյանը եւ գյուղացիներին համոզել հեռանալ։

ՍՊԱՍՎՈՒՄ Է ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Մեզ հասած տեղեկությունների համաձայն, Ազգային հեռուստատեսությունը պատրաստվում է դատական գործեր հարուցել Ար, Ա1+, Արմենիա հեռուստաընկերությունների դեմ այն ֆիլմերի ցուցադրման համար, որոնց հեռարձակման իրավունքը Հայաստանի տարածքում գնել է ԱՀ-ը: ԱՀ ղեկավարությունը չժխտեց իր այս մտադրությունը նշելով, թե ստեղծված իրավիճակի խորացումը կարող է աղետալի ֆինանսական վնասներ հասցնել Ազգային հեռուստատեսությանը:

ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ

Շենգավիթի ժողդատարանում հերթական անգամ հետաձգվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին-Ֆերջուլյան Անահիտ դատական նիստը։ Ինչպես պարզվեց՝ պատասխանող կողմի փաստաբանի առողջական վիճակի պատճառով։

ԷԼԻ ՓՈՂ ՈՒՏԵԼՈՒ ՏԵՂ

Տարօրինակ իրադարձություններ են տեղի ունենում էներգետիկայի բնագավառում։ Հարավ-արեւմտյան Բ-1 թաղամասում հաշվիչների ցուցմունքներն այլեւս կոմպյուտերային տպագրությամբ չէ, որ փակցվում են։ Տարածքի էլեկտրիկ Գագիկը «Առավոտին» հայտնեց, որ ինքը կամակատար մարդ է, ու եթե իրեն ասել են՝ սովորական թղթի վրա արտագրեք ցուցմունքները ու նոր փակցրեք, ինքն այդպես էլ վարվել է։ Հայտնի չէ, թե ում ինքնագործունեության արդյունքն է սա եւ արդյոք նորից փող ուտելու հնարավորություններ է բացում։ Կարծում ենք, քաղաքակիրթ ձեւից հրաժարվելու այս գլուխգործոցի հեղինակը կպատժվի՝ առնվազն հեռացվելով աշխատանքից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728