Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանին իր պատկերով տիկնիկ նվիրեցին

Հուլիս 20,2019 13:29 Share

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը եկել է Գյումրի` մասնակցելու «Իմ քայլը հանուն Շիրակի» բիզնես համաժողովին, դեռ շրջում է Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի բակում կազմակերպված գործարարների էքսպո ցուցահանդեսին, որին մասնակցում են 60-ից ավելի տարբեր ձեռներեցներ, սոցիալական բիզնեսով զբաղվողներ:

Վարչապետին ու նրա ընտանիքի անդամներին ամենուր նվերներ էին հանձնում, օրինակ` Գյումրու «Տավրոս»-ի կոշիկի գործարանը կոշիկ նվիրեց, մեկ այլ տաղավարում թեյ, ջինս, սակայն ամենաինքնատիպը Նիկոլ Փաշինյանի պատկերով տիկնիկն էր` հեղափոխության օրերին նրա հագուստով, ուսապարկով:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել