Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի մարզում նույնպես ականատես եղանք բազամաթիվ դեպքերի, երբ գործարարները չեն կարողանում աշխատողներ գտնել․ Նիկոլ Փաշինյան

Հուլիս 20,2019 19:19

Շիրակի մարզում նույնպես ականատես եղանք բազամաթիվ դեպքերի, երբ գործարարները չեն կարողանում աշխատողներ գտնել, իսկ որոշ աշխատունակ մարդիկ ցանկացած փողկապավորից գոռում-գոչյուններով հումանիտար օգնություն են պահանջում:

Մենք միկրոբիզնեսը ազատում ենք հարկերից, հոգում ենք մինչեւ 18 տարեկանների, սոցիալապես անապահովների, ժամկետային եւ պայմանագրային զինծառայողների ընտանիքների անդամների կենսական առողջապահական կարիքները, շուտով ընտանեկան նպաստի համակարգը կվերափոխենք այնպես, որ երեխա ունեցող ընտանիքը ոչ մի կերպ չի զրկվի նպաստից եւ աշխատելու, եկամուտ ստանալու հնարավորություն կստանա:

Մենք արտոնյալ վարկավորման տասնյակ ծրագրեր ենք իրականացնում, մենք ասում ենք, որ ոչ մի սովորող ուսանող ուսման վարձի պատճառով դուրս չի մնա բուհից, մենք պատրաստվում ենք կատարել աղետի գոտու բնակիչների նկատմամբ պետության ունեցած բոլոր պարտավորությունները:

Մնացած հոգսերը ամեն ընտանիք ինքը պետք է հոգա իր օրինական աշխատանքով: Եվ Հայաստանում կա աշխատանք: Հայաստանում հնարավոր է ստեղծել աշխատանք:

Բացի աշխատանքից բարեկեցություն ստեղծելու այլ ճանապարհ չկա։ Բոլոր նրանք, ովքեր այլ բան են ներշնչում մեր ժողովրդին՝ ուզում են նրան պահել մի քանի կոռուպցիոների նախընտրական որդնած բրնձի հույսին:

Եվ ի դեպ, մրցունակ կրթություն ստացած մարդը լավ է ապրում Հայաստանում եւ ավելի լավ պետք է ապրի: Քաջալերենք մեր երեխաներին մրցունակ կրթության, ինքնազարգացման, ինքնաքննադատության եւ ստեղծագործականության: Լավ ապրելու պարզ բանաձեւ:

Նիկոլ ՓԱՇԻՆՅԱՆ

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Շիրակի մարզում նույնպես ականատես եղանք բազամաթիվ դեպքերի, երբ գործարարները չեն կարողանում աշխատողներ գտնել, իսկ որոշ…

Gepostet von Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան am Samstag, 20. Juli 2019

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031