Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգեյ Բագրատյան. Առաջարկում եմ օգոստոսի 11-ը հռչակել համազգային համերաշխության օր

Օգոստոս 03,2019 14:31

Սիրելի հայեր

Առաջարկում եմ օգոստոսի 11-ը հռչակել համազգային համերաշխության օր, քանզի այսօր,առավել՝քան երբևէ, մեզ անհրաժեշտ է միասնություն և համերաշխություն: Հայը վերջապես մի օր պետք է ձևավորի համազգային օրակարգ: Կերտենք Նոր Հայաստանը համազգային համերաշխությամբ…

Մինչև սույն թվի օգոստոսի 20-ը կարող եք ուղարկել ձեր առաջարկություններն իմ ֆեյսբուքյան էջին,որից հետո ես օրենսդրական նախաձեռնությամբ հանդես կգամ: Սիրով սպասում եմ ձեր առաջարկներին:

Հին հայերի համար Նավասարդի 1-ը (օգոստոսի 11-ը) եղել է ժողովրդական խրախճանքների տոն։ Նավասարդը ամռան վերջին ամիսն է, «ոսկե աշնան» նախադուռը։ Նավասարդի օրերին հասնում են հայկական հողի ու ջրի բարիքները՝ խաղողն ու տանձը, դեղձն ու ձմերուկը։
Նավասարդյան օրերը հայերը տոնում էին առանձին շուքով, որը համարվում էր ամենահանդիսավոր ու ուրախալի տոն:
Հայկական բոլոր ընտանիքներում Նավասարդը դիմավորում էին մեծ խրախճանքով։ Այդ օրը յուրահատուկ կերակուրներ և ուտելիք էին պատրաստում: Ճոխ սեղան էին բացում և ընտանիքի բոլոր անդամներն ուրախությամբ էին դիմավորում Նավասարդը:

Նավասարդյան օրերը կրում էին փաստորեն ազգային–ժողովրդական բնույթ։ Իշխում էին զվարճությունը, տոնահանդեսները, երգն ու պարը։ Մեծարում էին Անահիտ ու Աստղիկ աստվածուհիներին, ինչպես նաև Վահագն դյուցազնին, որոնք ժողովրդի մոտ բարի համբավ ունեին։

Պատմական Հայաստանում Նոր տարին կրում էր համաժողովրդական բնույթ, որին մասնակցում էին ամբողջ ազգի ներկայացուցիչները։ Այդ տոնը նշվում էր նախ Բագավանում և ապա Աշտիշատում։ Այդ տեղերում տարեմուտին, նավասարդ ամսի սկզբին մեծ խրախճանքներ ու տոնախմբություններ էին լինում։

Նավասարդի օրերին Բագավանը հանդիսավոր տեսք էր ստանում։ Տոնակատարությանը ներկա էր լինում թագավորն իր շքախմբով։ Դուրս էր բերվում նաև բանակը։

Պատմում են, որ մինչև հարյուր քսան հազար զինվորականներ էին մասնակցում։ Այդ օրը Արածանիի ափին կարելի էր տեսնել գույնզգույն վրաններ, գետափն ստանում էր վրանաքաղաքի տեսք՝ տարածվելով դաշտերի և բլուրների վրա։ Վրանների մեջ շքեղագույնն էր ոսկեդիպակ վրանը, որը թագավորինն էր, ապա աչքի էին զարնում նախարարների վրանները, որոնք մեկը մյուսից գեղեցիկ էին։ Ուխտավորների բազմության մեծ մասը ժամանակը անց էր կացնում ծառերի տակ…..

Սերգեյ ԲԱԳՐԱՏՅԱՆ

ԱԺ պատգամավոր

 

Սիրելի հայերԱռաջարկում եմ օգոստոսի 11-ը հռչակել համազգային համերաշխության օր, քանզի այսօր,առավել՝քան երբևէ, մեզ…

Gepostet von Սերգեյ Բագրատյան am Samstag, 3. August 2019

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031