«Ես չգիտեմ՝ ԲՀԿ-ն ում կողմից է ստեղծվել։ Ես դրա նախապատմությունը որտեղի՞ց իմանամ։ Կուսակցություններ կան, բոլորը գիտե՞ք՝ ով, երբ է ստեղծել, ինչ է ստեղծել»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր, նախկինում ԲՀԿ անդամ Սերգեյ Բագրատյանը։
Նա իր՝ ԲՀԿ անդամ լինելն այսպես պարզաբանեց․ «Գործող համակարգի դեմ որպես պայքարի հնարավորություն եղել է ԲՀԿ-ն։ Անդամակցել եմ ԲՀԿ-ին, հետո 2018-ին՝ հեղափոխությունից հետո, երբ ԲՀԿ-ն ժողովրդին միացավ, ես այդ գծին կողմ էի, որի պատճառով դուրս եկա ԲՀԿ-ից, մեկ տարի մնացի անկախ պատգամավոր, երբ ժամկետը լրացավ, հրավիրեցին ՔՊ-ից՝ իմ գործընկերներից»։
Լրագրողների հարցերին ի պատասխան, թե ժամանակին կառավարության մաս է կազմել, ասաց, որ 2012-ին կոալիցիայի քվոտայով նշանակվել է մարզպետ։
Հարցին՝ վաղո՞ւց պետք է Գագիկ Ծառուկյանը կալանավորված լիներ, ինչպե՞ս կմեկնաբանեք նրա հետ կատարվողը, Սերգեյ Բագրատյանը, խուսափելով հարցին ըստ էության պատասխանել, ասաց․ «Ով օրենքի հետ խնդիր ունենա, պետք է պատասխան տա»։
Կարդացեք նաև
ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































