Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Արմավիրից Թալին ճանապարհին մեքենան շրջվել է. վարորդը և ուղևորը վիրավոր են

Օգոստոս 03,2019 23:28

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ականտես է եղել ճանապարհատրանսպորտային պատահարի, և այդ մասին գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում։

«Րոպեներ առաջ Արմավիրից Թալին ճանապարհի Քարակերտ գյուղի հատվածում «Ford» մակնիշի ուղևորատար ավտոմեքենան շրջվեց։ Վարորդը և ուղևորը վիրավոր են։ Ուղևորը ողնաշարի խնդիր ուներ։ Շտապ օգնությունը արագ արձագանքեց, թեև նախարար Արսեն Թորոսյանին հայտնել էի մանրամասները։

Միաժամանակ կապվեցի ոստիկանություն։ Հայտնեցի գտնվելուս վայրը, պատահարի մանրամասները, բայց ոստիկաններ այդպես էլ չժամանեցին դեպքի վայր։

Վիրավորները տեղափոխվեցին Թալինի հիվանդանոց։ Հուսամ նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,- գրել է նա։

Րոպեներ առաջ Արմավիրից Թալին ճանապարհի Քարակերտ գյուղի հատվածում «Ford» մակնիշի ուղևորատար ավտոմեքենան շրջվեց։ Վարորդը և…

Gepostet von Արման Բաբաջանյան / Arman Babajanyan am Samstag, 3. August 2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031