Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանի ուշագրավ հայտարարությունը՝ Սերժ Սարգսյանի օրոք կազմած գաղտնի փաստաթղթի մասին. «Մեր երկրում պետական ինստիտուտները կաթվածահար են»

Օգոստոս 04,2019 16:35

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձակուրդի վերջին օրն է, եւ նա ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով ամփոփեց արձակուրդային շրջանը:

Նախ, նա ասաց, որ արդյունավետ է անցկացրել ժամանակը, գրքեր է կարդացել, ինչպես նաեւ որոշ փաստաթղթերի է ծանոթացել, որոնք նախորդ իշխանությունների ժամանակ են կազմած եղել՝ 2014-ին. «Դա գաղտնի զեկույց է, գաղտնի փաստաթուղթ, այնքան գաղտնի, որ ճիշտ չեմ համարում անունը նույնիսկ բարձրաձայնել: Այդ փաստաթղթին ես մի քանի ամիս առաջ ծանոթացել էի, բայց որոշել էի հրատապ հետեւություններ չանել, վերցնել ինձ հետ նաեւ արձակուրդի ընթացքում կարդալու: Կարդացի, ինչով է կարեւոր այդ փաստաթուղթը, որ հիմա էլ իմ սեղանին դրած է, կարեւոր է նրանով, որ տալիս է ամբողջական պատկերացում, թե ինչ վիճակում է մեր երկիրը, կամ ինչ վիճակում է եղել մեր երկիրը, որովհետեւ այն պրոբլեմները, ինչն այստեղ գրված են, բնականաբար, մեկ տարվա ընթացքում հնարավոր չէր լինի շտկել: Բայց շատ կարեւոր էր արձանագրել, եւ այս փաստաթուղթը նաեւ այդ առումով է կարեւոր, թե մենք ինչ իրավիճակում ենք ժառանգել ՀՀ-ն: Երբ որ այս փատաթուղթը մենք կարդում ենք, եզրակացությունը հետեւյալն է՝ հեղափոխության ժամանակաշրջանում եւ ինչ-որ առումով նաեւ դրանից հետո մեր երկիրը գտնվում է ինստիտուցիոնալ կաթվածահար վիճակում: Սա, ըստ էության, փաստաթուղթ է այն մասին, որ մեր երկրում, ըստ էության, պետական ինստիտուտները կաթվածահար են եւ ինստիտուցիոնալ առումով մեր երկիրն ամբողջությամբ ձախողված է: Շատ կարեւոր է այս փաստաթուղթը, գրվել է Սերժ Սարգսյանի իշխանության վերջին տարիներին: Ես կարծում եմ, այս փաստաթղթի հեղինակները իսկապես շատ մեծ համարձակություն են ցուցաբերել»:

Վարչապետը նաեւ նշեց, որ այս փաստաթղթի բովանդակությունն օգնում է հասկանալ, թե ինչ խնդիրներ պետք է լուծել երկրում. «Այսօր փաստն այն է, որ մեր երկրում ինստիտուցիոնալ պրոբլեմ ունենք, չկան ինստիտուտներ, որոնք լուծեն մարդկանց հարցերը, ամենաբազմազան խնդիրները: Ամենաթարմ օրինակը վերցնենք՝ ճանապարհաշինությունը: Թվում է, թե կա գումար, այս տարի աննախադեպ մեծ գումար ենք հատկացրել ճանապարհաշինության համար, այդ գումարը կառավարությունը հատկացրել է, թվում է, թե այլեւս պետք է ճանապարհները կառուցվեն որակով, ժամանակին, պատշաճ ձեւով, բայց ամեն ինչ չէ, որ այդքան պարզ է: Նախորդ տարի դեպքեր ունեցանք, որ մրցույթը ինչ-որ ընկերություն շահում է, հետո պարզվում է, որ ճանապարհն այնպիսի որակով են կառուցել, որ 6 ամսվա ընթացքում պիտի քանդվի էդ ճանապարհը: Մենք հիմա այդ ընկերություններին վճարումներ չենք անում, բայց էությունը սրանից չի փոխվում, որովհետեւ կորցնում ենք ժամանակը, փչանում է տրամադրությունը: Ու այս փաստաթուղթը կարդում եմ, եւս մեկ անգամ համոզվում եմ, որ ՀՀ-ում ըստ էության կառավարման համակարգը հենված է եղել կոռուպցիայի վրա, եւ երբ որ կոռուպցիան հանում ես, պարզվում է էլ տակը կառավարման համակարգ չկա: Սա ամենամեծ պրոբլեմն է, ըստ էության, ու մեր կառավարությունը կանգնած է այսպիսի մարտահրավերների առաջ: Մենք պետք է զրոյից ստեղծենք ինստիտուտներ, որոնք պետք է լուծեն այն պրոբլեմները, որոնք կանգնած են մեր երկրի առաջ»:

Նիկոլ Փաշինյանը նաեւ հստակեցրեց, թե ինչ նկատի ունի՝ ինստիտուտ ասելով՝ անկախ դատական համակարգ, նաեւ պետգնումների համակարգ. «Մեր երկրում կան ինստիտուտներ, որոնք առաջին հայացքից թվում է, թե կայացած են, լիարժեք գործունակ, բայց երբ սկսում ես խորը փորել, հասկանում ես, որ դեկորատիվ կեղեւի տակ, ըստ էության, գործ ունենք ինստիտուցիոնալ կաթվածի կամ կիսակաթվածի հետ: Մեզ ամուր նյարդեր են պետք՝ այս իրավիճակը կառավարելու ու լուծելու համար: Մենք պետք է ոչ թե խուճապահար վազենք բոլոր հնարավոր հարցերի հետեւից, այլ մարտավարական, ռազմավարական առաջնահերթություններ ունենանք ու առանց տուրք տալու էմոցիաներին, հերթով պրոբլեմները լուծենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Արձակուրդիս վերջին օրը ամփոփում եմ արձակուրդը:)

Gepostet von Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան am Sonntag, 4. August 2019

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Gagik says:

    Մրցույթը հայտարարվելա մեկը հաղթելա։ Դուքել պարտավոր էիք հսկեիք որ ճանապարհը նորմալ որակով կառուցվեր։
    Հայաստանում բազմիցս ճանապարհներ կառուցվել են։ Ասենք Վարդենիս Քելբաջար ճանապարհը բա ինչի 6ամիս չի քանդվել, չնայած որ կառուցվելա շատ բարդ ռելիեֆի պայմաններում։

    Նենց տպավորությանա որ ինքնահռչակ ժողովրդի թեկնածույի նպատակը ոչ թե ռեալ աշխաատել ու արդյունք տալնա, այլ անընդատ ինչ որ պատճառներ գտնել թե ինչի չի ստացվում։
    1 տարի 3ամիս արդեն իշխանությանա ասում զրոյից պիտի սկսենք։
    Իսկ կարողա 4տարի հետո էլի ասի, դե էս 4տարին հաշիվ չի, նոր պիտի զրոյից սկսենք կառուցել։

    Ու որնա երաշխիքը որ Նիկոլի զրոյից կառուցված համակարգը ավելի լավնա լինելու, չի գալու նոր իշխանություն ու ասի, Նիկոլի ժամանակ չինովնիկները մենակ ճառ են ասել ու լայվեր են արել, ոչ մի ռեալ աշխատանք չի արվել, հիմա մենք պետք է զրոյից սկսենք։

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031