Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքապետը չի կարողանում աղբի հարցը լուծել, հղում է անում «Սանիտեկին». Բաբկեն Հարությունյան

Օգոստոս 06,2019 12:56

«Դիմել էի քաղաքապետարան՝ ստանալու համար քաղաքապետարանի եւ «Սանիտեկ» ընկերության միջեւ պայմանագիրը: Սահմանված ժամկետն անցել է, մինչ օրս պատասխան չկա»,-Երեւանի քաղաքապետարանի առաջ այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Երևանի պաշտպանության ճակատ» նախաձեռնության համակարգող Բաբկեն Հարությունյանը՝ միաժամանակ շեշտելով՝ քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը քանիցս հայտարարել է, որ պայմանագրում որեւէ գաղտնիք չկա: «Բայց եթե ամեն ինչ լավ է, ի՞նչն է խանգարում, որպեսզի «Սանիտեկի» հետ պայմանագիրը լուծարեն: Ուրեմն մի պնդեք, թե քաղաքապետարանը թերացում չունի: Եթե չունենար, մեծ սիրով կհրապարակեր այդ ամենը»,-համոզմունք հայտնեց Բաբկեն Հարությունյանը:

Նա քաղաքապետարանին կոչ հղեց. «Բավական է հղում անեք «Սանիտեկին». աղբահանության խնդիրը լուծեք: Ի վերջո, քաղաքապետը պարտավոր է բոլորին մտահոգող խնդիրը լուծել, բայց չի կարողանում, անընդհատ հղում է անում «Սանիտեկին»:

Հիշեցնենք՝ քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը վերջերս հայտարարել էր, որ համայնքային միջոցներով ձեռքբերված աղբահավաք մեքենաների հերթական խմբաքանակն է ստացվել, եւ աղբահանության խնդիրը շուտով կմեղմվի:

Մանրամասները՝ տեսանյութում

Ուղիղ։ Քաղաքապետարանի առաջ մամուլի ասուլիս է` աղբահանության խնդրի մասին։ Մեկնաբանում է Երեւանի պաշտպանության ճակատ նախաձեռնության համակարգող Բաբկեն Հարությունյանը

Gepostet von Aravot am Dienstag, 6. August 2019

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031