Լրահոս
Օրվա լրահոսը

Բնակչության թիվը մինչև 2040 թվականը կկազմի 6 մլն, իսկ հետագա տարիներին կնվազի և 2050 թվականին կկազմի 5 մլն. Սուրեն Պարսյանի կատակը

Օգոստոս 08,2019 13:22 Share

«Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրի համաձայն՝ 2040 թվականին Հայաստանի բնակչության թիվը պետք է կրկնապատկվեր, այսինքն՝ դառնար 6 մլն մարդ, իսկ Վարչապետի նպատակադրման համաձայն՝ 2050 թվականին Հայաստանի բնակչությունը կլինի 5 մլն մարդ: Առաջարկում եմ վստահել երկու հրապարակած ցուցանիշներին էլ. արդյունքում կստացվի, որ բնակչության թիվը մինչև 2040 թվականը կկազմի 6 մլն, իսկ հետագա տարիներին կնվազի և 2050 թվականին կկազմի 5 մլն….

Իսկ եթե ավելի լուրջ. կարծում եմ՝ իշխող քաղաքական ուժը հասկացել է, որ իրենց նախընտրական խոստումը անիրատեսական է և ուղղակի վերցնելով նախորդ իշխանությունների հաշվարկները (2040 թվականին՝ 4 մլն մարդ)՝ շարունակել են նույն մոդելը մինչև 2050 թվականը, ինչի արդյունքում՝ ստացել են 2050 թվականին՝ 5 մլն մարդ:

Սուրեն ՊԱՐՍՅԱՆ

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031