Լրահոս
Օրվա լրահոսը

«Դա սադրանք էր. մեզ մեղադրում են իբր փող ստանալու մեջ». Գագիկ Սարուխանյան

Օգոստոս 09,2019 12:43

Օգոստոսի 8-ին Երեւանի քաղաքապետարանի առաջ տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, միջադեպեր էին գրանցվել: Որպես բողոքի նշան շենքի աստիճանների մոտ շինարարական աղբ թափած «Երեւանի այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության ցուցարարներից երկուսը, եւ մեկ անցորդ, բերման էին ենթարկվել ոստիկանություն: Ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը, որը ցուցարարների թվում էր, վեճի էր բռնվել անցորդի հետ:

«Քաղաքապետարանից երկու հոգու ուղարկեցին, որոնք ուզեցան սադրել: Փոխադարձ վիրավորանքներ չեն հնչել, դրանք հնչել են միայն իրենց կողմից, մենք էլ պատասխանել ենք դրանց»,-դառնալով կատարվածին՝ ասաց նախաձեռնության ներկայացուցիչ, Երեւանի նախկին ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության նախկին անդամ Սոնա Աղեկյանը:

Միջադեպի մասնակից Գագիկ Սարուխանյանն էլ համոզմունք հայտնեց, որ երեկվա միջադեպը կազմակերպված «բոլշեւիկյան սադրանք» էր. «Ուղարկում են մարդկանց, որոնք մեզ մեղադրում են իբր փող ստանալու մեջ: Այդ տղամարդուն խղճում եմ, նա մեծ սադրանքի մանրադրամ էր, որին ուղարկել էին կիզակետ: Նրան ուղարկել էր քաղաքապետարանը: Նա այնպե՜ս էր պաշտպանում քաղաքապետարանին, մինչդեռ պնդում էր, թե պարզապես քաղաքացի է»:

Գագիկ Սարուխանյանը պարզաբանեց՝ ողջ քաղաքում աղբը թափված է մայթերին, դրա համար էլ իրենք խնդիրը ցույց տալու համար աղբը բերել-դրել էին հենց քաղաքապետարանի շենքի մայթին:

Անդրադառնալով աղբահանության խնդրին՝ Սոնա Աղեկյանը նշեց. «Հանցավոր պայմանավորվածություն ու կոռուպցիայի հոտ է գալիս: Քաղաքային իշխանությունը ջայլամի քաղաքականություն է վարում, մաքրության եւ աղբահանության համար պատասխանատուները մտել են սեղանների տակ»:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Ուղիղ։ Օգոստոսի 8-ին քաղաքապետարանի դիմաց աղբի թեմայով բողոքի ցույցի ժամանակ տեղի ունեցած միջադեպի մասին։ Մեկնաբանում են ոստիկանություն բերման ենթարկվածները

Gepostet von Aravot am Freitag, 9. August 2019

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031