Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ վերաբերում է կարկանդակ կամ եգիպտացորեն են ուտում, դե սոված, անկուշտ…հիշում ենք՝ Գյումրիի փողոցները չափչփելիս ինչպիսին էր այս թափառախումբը. Սոնա Աղեկյան

Մարտ 03,2026 17:45 Share

-Այս ամենը գուժում է՝ Նիկոլ Վովայի Փաշինյանը ավելի սարսափելի իրողությունների առաջ է կանգնեցնելու հայ ժողովրդին: Տարածքային, մարդկային կորուստները Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Հայաստանում մեզ համար, կարծես թե, դարձել են օրինաչափություն: Ինքը վայելում է իր կյանքը, վայելում է իր մանկության երազանքը. հազիվ ունի հնարավորություն տաք կարկանդակ ուտել վաղ առավոտյան ու իրականացնում է իր մանկության երազանքները: Ես այս քայլը կգնահատեի անտարբերություն, պարզապես ժողովրդի ուշադրությունը շեղելու հնարավոր միտում,- այսօր Հայաստանում Իրանի դեսպանատան դիմաց «Դեմ ենք Թրամփի արյունոտ քաղաքականությանը» խորագրով բողոքի ցույցի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը՝ անդրադառնալով հարցին, թե մինչ աշխարհը պայթում է պատերազմից, Նիկոլ Փաշինյանն իր թիմով կարկանդակ ու եգիպտացորեն է ուտում:

-Ինչ վերաբերում է կարկանդակ կամ եգիպտացորեն են ուտում, դե սոված, անկուշտ… Մենք հիշում ենք՝ Գյումրիի փողոցները չափչփելիս ինչպիսին էր այս թափառախումբը: Այս թափառախումբը երբ ստանձնել է ՀՀ իշխանությունը, որեւէ րոպե անգամ վստահություն չի վայելել ժողովրդի կողմից…ո ւնեցանք զոհեր, հաշմանդամ երիտասարդներ, Արցախի կորուստ, Արցախի ռազմաքաղաքական վերնախավի գերություն, իսկ Նիկոլ Փաշինյանն անտարբեր իր կարկանդակն է վայելում: Մյուսը նշանադրվում է, կյանքը կարգավորում: Սա նշանակում է ՝ այս մարդիկ օգտագործում են պահը, որ օգտվեն հնարավորինս, իսկ ինչ կլինի ՀՀ հետ, սարսափելի է: Մի օր էլ բունկերից կարթնանա ու կհայտարարի, որ ստիպված էր ստորագրել, որ ՀՀ-ն թուրքական վիլայեթ դառնա ու որեւէ բունկերում իր ապաստանը կգտնի Ադրբեջանի հանրապետությունում: Այս ամենի մասին է գուժում եգիպտացորենային ու կարկանդակային սիրախաղը,- հավելեց ավագանու անդամը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031