Լրահոս
Օրվա լրահոսը

«Դալմա Գարդեն Մոլ»-ի մոտակայքում 4 ավտոմեքենա են բախվել․ կա 6 տուժած

Սեպտեմբեր 15,2019 15:27

Սեպտեմբերի 15-ին, ժամը 09:48-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ Ռոման Հ.), «BMW» (վարորդ՝ Գոռ Մ.), «Mercedes Sprinter» (վարորդ՝ Գագիկ Կ.) և «Infiniti» (վարորդ՝ Էմիլ Ա.) մակնիշների ավտոմեքենաները. կա 6 տուժած:

Փրկարարները «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

«Infiniti» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, իսկ ուղևորները՝ 2003 թ. ծնված Հենրի Ա.-ն և 2012 թ. ծնված Հայկ Ա.-ն, հոսպիտալացվել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ բժիշկները ուղևորների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Երկու տուժած հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:

Փրկարարները հոսանքազրկել են «BMW» և «Infiniti» մակնիշների ավտոմեքենաները:

 

ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30