Լրահոս
Օրվա լրահոսը

4 «հայկական» ընկերություն ներառվել է Ռուսաստանի ամենախոշոր ընկերությունների վարկանիշային աղյուսակում

Սեպտեմբեր 16,2019 14:25

Forbes պարբերականը հրապարակել է Ռուսաստանի 200 ամենախոշոր մասնավոր ընկերությունների վարկանիշային աղյուսակը, որում տեղ են գտել նաև հայկական ծագում ունեցող գործարարներին պատկանող չորս ընկերություններ:

57-րդ  հորիզոնականում հայտնվել է  Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր Գրուպ» ընկերությունը՝ 172 միլիարդ ռուբլի հասույթով:  80-րդ հորիզոնականում «ՌԵՍՈ-Գարանտիա» ընկերությունն է՝ 122.3 միլիարդ ռուբլի հասույթով, որը պատկանում է  Սերգեյ և Նիկոլայ Սարկիսովներին:

134-րդ հորիզոնականում հայտնվել է «Ավիլոն» ընկերությունը՝ 78.1 միլիարդ ռուբլի հասույթով, որի համասեփականատերն է Կամո Ավագումյանը: «Մետաֆրակս» ընկերությունը, որի տնօրենների խորհրդի նախագահը Արմեն Գարսլյանն է, զբաղեցրել է 168-րդ հորիզոնականը՝ 56.6 միլիարդ ռուբլի հասույթով:

Վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականում  «Լուկօյլ»-ն է, որի հասույթը կազմել է 8.036 տրիլիոն ռուբլի, երկրորդ հորիզոնականում հայտնվել է «Սուրգուտնեֆտգազ»-ը (1.867 տրիլիոն ռուբլի), որին հաջորդում է X5 Retail Group ընկերությունը (1.533 տրիլիոն ռուբլի):

Պատրաստեց՝ Հասմիկ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30