Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Ինձ համար մի կողմից իմ ընկերն է, մյուս կողմից իմ երկրի ղեկավարը. Ալեն Սիմոնյան

Սեպտեմբեր 16,2019 19:12

«Իմ քայլը» խմբակցության փակ նիստի մեկնարկից առաջ ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում անկեղծացավ՝ տեղյակ եղել է, որ Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է գրել, բայց մնացածի մասին տեղեկություն չի ունեցել:

Լրագրողների հարցին՝ ի՞նչ սթափեցնող կանգառի մասին է Արթուր Վանեցյանը խոսում իր հրաժարականի մասին հայտարարության մեջ, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Սխալ է իմ կողմից գնահատական տալը: Նախ` քիչ ժամանակ է անցել հասկանալու համար՝ ինչի մասին է խոսքը: Ես ճանապարհին՝ մեքենայի ղեկին եմ կարդացել, վարչապետի ասուլիսն էլ մեքենայի ղեկին եմ լսել: Հիմա որևէ մեկնաբանություն տալ չեմ կարող»:

Հարցին՝ այս հրաժարականից զարմացա՞ծ եք, քանի որ Արթուր Վանեցյանն իր ընկերն է, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ճիշտ չեմ համարում հիմա գնահատական տալը: Այս ամբողջ ընթացքում ես որևէ խոսակցության կամ բովանդակության տեղյակ չեմ եղել թե′ վարչապետի, թե′ պարոն Վանեցյանի՝ գործից ելնելով: Ինձ համար մի կողմից իմ ընկերն է, մյուս կողմից իմ երկրի ղեկավարը, քաղաքական առաջնորդը»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ Արթուր Վանեցյանի աշխատանքում տեսե՞լ է իրավական կաշկանդվածություն, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Իրավական կաշկանդվածություն չեմ նկատել, տեսել եմ լավ աշխատանք: Հարցին՝ Արթուր Վանեցյանը շարունակո՞ւմ է մնալ թիմի անդամ, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «ԱԱԾ տնօրենը մեծ մասով քաղաքական թիմի անդամ ոչ կարող է, ոչ էլ պետք է լինի: Ուժայինների մասով ճիշտ է առանձին կառույց լինելը»: Կարծիքներ կան, որ Արթուր Վանեցյանի հրաժարականը Ռոբերտ Քոչարյանի՝ կալանքից հետ կապված դատարանի որոշման նախօրյակին լինելը պատահականություն չէ: Այս առիթով Ալեն Սիմոնյանն ասաց՝ կարող են ամեն ինչի հետ կապել, մինչև անգամ ասել, թե ուշադրություն են շեղում Ամուլսարից:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30