Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոք փառատոն՝ Գյումրու պատմական շենքերի կամարների տակ․ մարդկանց հարկադրում են փողոց դուրս գալ

Սեպտեմբեր 19,2019 23:25

Սեպտեմբերի 22-24-ը Գյումրիում անցկացվելու է նմանը չունեցող ռոք փառատոն։ Այն կոչվում է «Դալան ֆեստ»․ այսինքն՝ երաժշտությունը հնչելու է շենքերի կամարների տակ, ճիշտ այնտեղ, որտեղ հին գյումրեցիները հանգստյան օրերին վայելել են երաժշտական տարբեր խմբերի ելույթները։ Դալանը շենքի, կառույցի աղեղնաձև ճակատն է կամ ծածկը․ այն բնորոշ է եղել հին Ալեքպոլի ճարտարապետությանը։ Դրանք, այժմ էլ, բնականաբար, պահպանված  են քաղաքի պատմական միջուկում։

Եռօրյա փառատոնը կանցկացվի Գյումրու երեք հասցեներում գտնվող  դալաններում՝ Գորկու 67, Տիգրան Մեծ 8 և Շահումյան 188․ ելույթ կունենան «Խնձորի սոկ», «Ռոզեն Թալ» ռոք խմբերը, «Տիեզերք» բենդը։

«Հին Գյումրու փողոցներում, հատկապես հանգստյան օրերին, ամենատարբեր երաժշտախմբերի ելույթները Գյումրու մշակույթի մաս են կազմել, իսկ դալանները եղել են մանավանդ ռոք համերգների լավագույն հանգրվանը։ Վերջին երկու տասնամյակներում դալանների տակ որեւէ միջոցառում չի եղել․ նախագիծը մի կողմից վերակենդանացնում է մոռացված ավանդույթները, մյուս կողմից երիտասարդների համար բացահայտում քաղաքային մշակույթի այս ձեւը։ Նախատեսվում է՝ փառատոնը դարձնել ամենամյա, ինչպես միջազգային շուկայում բազմաթիվ փառատոներ, որոնք դառնում են այցեքարտային տվյալ երկրի ու քաղաքի համար»,- գրված է կազմակերպիչների տարածած մամլո հաղորդագրության մեջ։

Եռօրյա ռոք փառատոնը Գյումրիում անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության ֆինանսավորմամբ՝ «Մանուկյան ընկերության», «Այ լինկ» գաղափարների բաց հարթակ կրթամշակութային ՀԿ-ի, Գյումրու քաղաքապետարանի մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի հետ համագործակցությամբ:

Նշենք, որ եռօրյա ռոք փառատոնին իր մասնակցությունը կունենա սիրված, հանրաճանաչ «Բամբիռ» ռոք խումբը, որը, փառատոնի կազմակերպիչների բնութագրմամբ՝  Գյումրու կամարների տակ նվագելու հրաշալի նախադեպեր ունի։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30