Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում ֆրանսերենի նոր գունավոր դասասենյակը աշակերտների մեծ երազանքների կողքին մեկն էլ է ավելացրել. ուզում են ֆրանսերեն լավ սովորել, որ գնան Ֆրանսիան տեսնեն:
Այս դասասենյակում դեռ մեկ ամիս առաջ միայն փայտյա աթոռներ, գրատախտակ ու մի հին պահարան էր: «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամն ու «Կայուն զարգացման հայկական հիմնադրամը» գունավորել են դպրոցի դասասենյակներից մեկը: Դպրոցում սովորող երեխաներն արդեն սկսել են կարդալ Ֆրանսիայից բերված գունավոր գրքերը: Մինչև տարեվերջ այստեղ սովորող բոլոր երեխաները կկարողանան ֆրանսերեն կարդալ:

«Երկու հիմնադրամները ունեն նույն գաղափարախոսությունը: Սա բնագավառ է, որտեղ իրոք կարիքը կա ներդրում անելու: Երեխաների էնտուզիազմը ինձ ոգևորում է ու ավելի մեծ է դարձնում ցանկությունը, որ ծրագիրը շարունակական լինի»,- իր խոսքում նշել է «Կայուն զարգացման հայկական հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի նախագահ Ալեն Տուհադյանը:
Կարդացեք նաև
«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է 2015թ.-ին՝ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի, Ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլի, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի և Գիշյան ընտանիքի կողմից:
Մանրամասն՝ տեսանյութում:


















































