Լրահոս
Օրվա լրահոսը

Կորցրել ենք մի մեծություն, որի յուրաքանչյուր ստեղծագործության մեջ տրոփում էր անհանգիստ ժամանակի սիրտը. ՀՀ նախագահը ցավակցական ուղերձ է հղել քանդակագործ Արտո Չաքմաքչյանի մահվան կապակցությամբ

Հոկտեմբեր 01,2019 17:35

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել քանդակագործ Արտո Չաքմաքչյանի մահվան կապակցությամբ, որում ասվում է.

«Ցավալի կորուստ ունենք. մահացել է քանդակագործ Արտո Չաքմաքչյանը:

Կորցրել ենք մի մեծություն, որի յուրաքանչյուր ստեղծագործության մեջ տրոփում էր անհանգիստ ժամանակի սիրտը, որի աշխատանքներում Հայրենիքը միշտ ներկա էր՝ ակնհայտ կամ աներևույթ, այն Հայրենիքը, որը միշտ ապրում էր նրա մեջ ու ապրեցնում նրան: Քանզի անկեղծ էր, երբ ասում էր. «Ես գնացի Հայաստանից, որ շարունակեմ սիրել Հայաստանը: Ոչ մի օր հոգով չեմ հեռացել Հայաստանից»:

Արտոյի գործերը հարստացրել են մեր մշակույթի գանձարանը, հայկական արվեստը դուրս բերել միջազգային ասպարեզ:

Նա կշարունակի մնալ Հայաստանում՝ մեր հիշողության մեջ, մեր մշակույթի պատմության մեջ:

Անկեղծորեն ցավակցում եմ Վարպետի ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին և կիսում նրանց վիշտը»:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031