Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական աշխարհը երջանիկ է, որ ունի Ձեր նման գործիչներ․ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Եթովպիայի վարչապետին՝ Խաղաղության Նոբելյան մրցանակի արժանանալու առթիվ

Հոկտեմբեր 12,2019 15:10

Հանրապետության նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Եթովպիայի Դեմոկրատական Հանրապետության վարչապետ Աբիյ Ահմեդին՝ Խաղաղության Նոբելյան մրցանակի արժանանալու առթիվ։

«Մրցանակը շնորհվել է այնպիսի նշանավոր անձի, նվիրյալ պետական գործչի և խիզախ քաղաքական գործչի, որը վճռական ջանքեր է գործադրել՝ հարևան Էրիթրեայի հետ սահմանային հակամարտությունը կարգավորելու համար։

Մոլորակի ցանկացած մասում խաղաղության հաստատումը բոլոր ազգերի համար բացարձակ նպատակ է, և լարվածության նվազման, հարևան ժողովուրդների համար առողջ մթնոլորտ հաստատելու Ձեր ջանքերն անգնահատելի են։

Այսօր Դուք օրինակ եք աշխարհի շատ քաղաքական առաջնորդների, գործիչների և որոշումներ կայացնողների համար։

Խաղաղության Նոբելյան մրցանակը, որին արժանացել եք, բոլորիս համար պետք է դառնա հիշեցում, որ Խաղաղությունը սակարկման առարկա չէ, և ազգերը պետք է խաղաղության ձգտեն բոլոր միջոցներով։

Քաղաքական աշխարհը երջանիկ է, որ ունի Ձեր նման գործիչներ, որոնք մերժում են հակամարտություններն ու աջակցում են խաղաղությանը։ Հուսով ենք, Ձեր ներդրումը կոգեշնչի այլ առաջնորդների ևս՝ լարվածություններն ու հակամարտությունները նվազեցնելու և խաղաղության հասնելուն ուղղված քայլեր ձեռնարկելու համար։

Այս մրցանակը ցույց է տալիս, թե այս փոփոխվող աշխարհում որքան սահմանափակ են ավանդական լուծումները և թե ինչպես ոչ ստանդարտ մոտեցումներն ավելի արդյունավետ կարող են լինել։

Ի վերջո, երկրներն ավելի հաջողակ են, երբ նրանց ողջ բնակչությունն ապրում է խաղաղության մեջ՝ մեկը մյուսի և հարևանների հետ։

Մեր ժողովուրդը նույնպես, իր ողջ պատմության ընթացքում, տառապել է հակամարտություններից, պատերազմներից և ցեղասպանությունից։ Մենք գնահատում ենք ցանկացած ջանք, որն ուղղված է կյանքեր փրկելուն և մեր ընդհանուր ապագային։

Վստահ եմ, որ 2019թ․ Խաղաղության Նոբելյան մրցանակը Ձեզ ավելի շատ խիզախություն, ոգեշնչում կհաղորդի՝ Ձեր նվիրված աշխատանքը շարունակելու համար։ Հուսով եմ՝ հնարավորություն կունենանք անձնապես հանդիպելու և այս հարցերի շուրջ խորհելու։

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ և Ձեր ժողովրդին՝ մաղթում նոր հաջողություններ ու ձեռքբերումներ»։

 

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031