Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր օրերում, թերևս, մեզ շատ հաճախ խեղդում է ոչ թե տեղեկատվության հեղեղը, այլ ապատեղեկատվության ահռելի ծավալը. Մխիթար Հայրապետյան

Հոկտեմբեր 16,2019 18:21

Այսօր նշում ենք Հայ մամուլի օրը. ևս մեկ առիթ՝ խոսելու ընդհանրապես լրատվամիջոցների անկախության, ազատության ու ճշգրիտ տեղեկատվության կարևորության մասին:

Հայտնի խոսք կա, թե լրատվության այս դարում մարդիկ առավել շատ խեղդվում են տեղեկատվության հոսքերից ու հակառակ դրան՝ գիտելիքի պակասից: Սակայն մեր օրերում, թերևս, մեզ շատ հաճախ խեղդում է ոչ թե տեղեկատվության հեղեղը, այլ ապատեղեկատվության ահռելի ծավալը: Այսօր ևս մեկ անգամ կարևոր է վերաիմաստավորել մեր մամուլի պատկառելի պատմությունն ու արժանահավատ լրագրության հանդեպ այն սերը, որ ստիպեցին հայ մարդուն Հայրենիքից հազարավոր մղոններ հեռու մայրենիով թերթ տպագրել Մադրասից մինչև Փարիզ, Կահիրեից մինչև Բոստոն, Թիֆլիսից մինչև Թեհրան:

Շնորհավոր, նախևառաջ, ձեր տոնը, Հայաստանի ու Սփյուռքի սիրելի՛ լրագրողներ: Մեր լրատվադաշտին մաղթում եմ օր օրի աճող պրոֆեսիոնալիզմ, լրագրողական էթիկայի ու հավաստիության չափանիշները չխախտելու կամք և բազմաթիվ հետաքրքիր թեմաներ:

Հ.Գ. Ակամա հիշեցի Հրանտ Դինք մարդու և լրագրողի սկզբունքային, Հայրենիքը սիրող ու իր ճանապարհը չդավաճանող տեսակը:

Մխիթար ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031