Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանն այսօր ներկա է գտնվել արցախյան թեման արծարծող «Դրախտի դարպասը» գեղարվեստական ֆիլմի պրեմիերային

Հոկտեմբեր 17,2019 21:25 Share
Աջակցեք aravot.am-ին

Դրամայի ժանրում նկարահանված ֆիլմը նվիրված է Արցախյան պատերազմին, գործողությունները ծավալվում են 2016 թվականին: Ռեժիսորը Ջիվան Ավետիսյանն է, նկարահանումներն իրականացվել են Հայաստանում, Արցախում և Լիտվայում: Համաարտադրող երկրներն են Հայաստանը, Լիտվան, Գերմանիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ն, Բուլղարիան, Չեխիան և Իտալիան: Դերասանական կազմը ներկայացնում են ինչպես միջազգային ճանաչում ունեցող, այնպես էլ Հայաստանում հայտնի հայ դերասաններ:

Երևանյան ցուցադրությունից հետո «Դրախտի դարպասը» ցուցադրվելու է նաև Արցախում:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: