Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Նախարարների աշխատավարձի բարձրացումն արդարացված է». Բաբկեն Թունյան

Հոկտեմբեր 22,2019 21:01

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը գտնում է, որ նախարարների աշխատավարձը բարձրացնելու վարչապետի գաղտնի հանձնարարականի փաստում ռիսկեր չկան: «Որևէ ռիսկ դա չի պարունակում: Կարծում եմ, որ նախարարների աշխատավարձի բարձրացումն արդարացված է: Ես կփորձեմ պարզաբանում ստանալ կառավարությունից այս հարցի վերաբերյալ, բայց ոչ ԱԺ ամբիոնից, որովհետեւ դա մեր քաղաքական թիմի ներքին որոշելիք է»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր նշեց Բաբկեն Թունյանը:

Նա պարզաբանումներ ներկայացրեց նաեւ ընդդիմության մի շարք օրինագծերի՝ տնտեսական հարցերի հանձնաժողովի հավանությանը չարժանանալու հանգամանքի առնչությամբ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031