Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյան. «Բանակցային գործընթացում բավականին հետաքրքիր շարժ կա»

Նոյեմբեր 03,2019 22:57

«Բանակցային գործընթացում շարժ կա՝ բավականին հետաքրքիր շարժ»,-«ֆեյսբուքյան» ուղիղ միացմամբ քիչ առաջ անդրադառնալով Արցախյան հակամարտության կարգավորմանը, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա վստահեցրեց, որ Արցախի հարցում դավադրությունները բացառվում են: «Իմ հիմնական խնդիրն է՝ բանակցային սեղանի շուրջ փնտրել եւ գտնել հայ ժողովրդի համար ընդունելի լուծումներ: Երբ նման լուծում կամ առաջարկ կձեւավորվի, որն ընդունելի կլինի հայ ժողովրդի համար, այն կներկայացնեմ, համազգային քննարկում կլինի: Որոշումները պետք է կայացվեն համազգային ձեւաչափով»,-համոզմունք հայտնեց վարչապետը:

Նա նշեց. «Շատ են հարցնում, թե ինչպես: Տարբերակները կան: Եթե պետք լինի, կարելի է եւ հանրաքվե անել: Հիմա սեղանին չկա լուծումը, որի մասին հնարավոր կլիներ հանրությանը տեղեկացնել: Վերջերս հաճախ շահարկվում է, թե Արցախի եւ ՀՀ իշխանության մեջ հակասություններ եւ հակադրություններ կան: Փորձ է արվում ներկայացնելու, թե Արցախի հարցում նման իրավիճակ կա: Հստակ արձանագրեմ, որ ՀՀ եւ Արցախի իշխանության պատկերացումներն Արցախի հարցի կարգավորման շուրջ նույնական են: Սա շատ կարեւոր արձանագրում է: Այլ կերպ չի կարող լինել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930