Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՊՀ դոցենտը` Արայիկ Հարությունյանին. «Ի՞նչ է նշանակում կպնել ազգի ինքնությունը որոշող առարկաներին»

Նոյեմբեր 06,2019 13:47

«Դասադուլը սխալ որոշումների դեմ է, պետք է կարգին հասկանալ, թե ինչ է կատարվել: Ասում են, որ հայոց պատմությունը եւ հայոց լեզուն (ընդ որում հայոց լեզու չէ, կոչվում է հայոց լեզու եւ խոսքի մշակույթ), իզուր ժամանակի ծախսում է որոշ ֆակուլտետներում ու բուհերում: Միանգամայն ընդունելով, որ հնարավոր են վատ դասավանդումներ, ես հարցը դիտում եմ ուրիշ տեսանկյունից` իսկ բոլոր առարկաները Հայաստանի բուհերում լա՞վ են դասավանդվում, իհարկե ոչ, բոլոր ծրագրերը իդեալական են, իհարկե ոչ…

Եթե նախարարությունում այդքան գիտակ են հայ գրականությանը, հայոց պատմությանը եւ հայոց լեզվին եւ գտնում են, որ այդ ծրագրերը վատն են, խնդրեմ, թող օգնեն, մենք մշակենք»,- ասաց ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի դասադուլավոր ուսանողներին միացած ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի ամբիոնի դոցենտ Աշոտ Տեր-Մինասյանը:

«Ի՞նչ է նշանակում կպնել ազգի ինքնությունը որոշող առարկաներին: Պետք չէ մեզ օրինակ բերել արտասահմանյան բուհերը, ես էլ կարող եմ այլ բուհերից օրինակներ բերել: Ես կողմ եմ հզոր պետությանը: Իհարկե, դրա համար պետք է առաջավոր տեխնոլոգիաների զարգացում, հզոր արդյունաբերություն, հատկապես ռազմական, բայց սիրելիներս, կարող է պետությունը հզոր լինել, սակայն ազգը այլեւս գոյություն չունենալ: Մենք մեր ազգային ինքնության հարցն ինչպե՞ս ենք դնում… Սա պետք է հասցնել այն մարդկանց, որոնք դրել են մեխանիկորեն ու ասում են վատ է դասավանդվում:

Մեր ֆակուլտետում էլ առարկաներ կան, որ վատ են դասավանդվում կամ պարզապես չեն էլ դասավանդվում…Դա նույն է , որ գլխացավը վերացնելու համար կտրեն գլուխը…Կրկնում եմ 1000-րդ անգամ, սա քաղաքական ակցիա չէ: Այս ֆակուլտետի ուսանողները, անձամբ ես նույնպես, կանգնած ենք եղել հեղափոխության ակունքներում, պարզապես մենք ուզում ենք ավելի լավ բան տեսնել»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Aysor.am-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930