Լրահոս
Օրվա լրահոսը

Հարցադրումների շուրջ ԿԳՍՄ նախարարի ներկայացրած պատասխանները բավարար էին․ ՍԴՀԿ

Նոյեմբեր 09,2019 15:20

ՍԴՀԿ վարչության պատվիրակությունը հետեւյալ կազմով՝ կուսակցության քարտուղար Ռ. Կարապետյան, քաղաքական դիվանի ղեկավար Դ. Մարտիրոսյան, Երիտասարդական եւ մարզական դիվանի ղեկավար Վ. Սիսլյան, Կազմակերպչական հարցերի պատասխանատու Ռ. Սերոբյան,  հանդիպում ունեցան ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանի հետ քննարկելու եւ պարզաբանելու վերջին օրերին հաճախ շրջանառվող մի շարք հարցեր։

Հանդիպումն անցավ կառուցողական եւ գործնական մթնոլորտում։

Հարցադրումների շուրջ նախարարի ներկայացրած պատասխանները բավարար էին։

Ձեռք բերվեց բանավոր պայմանավորվածություն աջակցել նախարարության կողմից իրականացվող բոլոր ազգանպաստ ծրագրերին եւ նախագծերին, միաժամանակ ներկայացնել կառուցողական քննադատություն բոլոր այն հարցերի շուրջ, որոնք հակասում են ազգային, պետական արժեքներին։

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը հետեւողական է լինելու նախարարության գործունեությանը։

ՍՈՑԻԱԼ ԴԵՄՈԿՐԱՏ ՀՆՉԱԿՅԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930