Լրահոս
Օրվա լրահոսը

Լյուկ Դեւինը ՀՀ-ԵՄ վիզային ռեժիմի ազատականացման մասին. «Համոզված եմ՝ երբ ապաստան հայցողների խնդիրները լուծվեն՝ դրական որոշում կկայացվի»

Նոյեմբեր 26,2019 20:20

«Ես չեմ կարծում, որ աշխարհաքաղաքական ինչ-որ հարց կա այստեղ»,-այսօր ՀՀ-ԵՄ վիզային ռեժիմի ազատականացման մասին ասաց ԵՄ արտաքին կապերի եվրոպական ծառայության Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի վարչության կառավարիչ, տնօրենի տեղակալ Լյուկ Դեւինը ՍԵՊԱ-ի ( CEPA)` ՀՀ-ի եւ ԵՄ-ի միջեւ կնքված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի 2-րդ տարեդարձի կապակցությամբ հրավիրված ասուլիսին:

Դեւինի խոսքերով՝ նախ դա ԵՄ անդամ պետությունների իրավասությունն է, Եվրահանձնաժողովի իրավասությունը չէ, եւ պետք է որ ԵՄ անդամ բոլոր երկրներն այդ հարցում համաձայնության գան, այսինքն՝ ԵՄ անդամ բոլոր երկրները համաձայնություն տան ՀՀ-ԵՄ վիզային ռեժիմի ազատականացմանը. «Որոշ անդամ պետություններ խնդիրներ կամ հարցեր ունեն: Օրինակ՝ ՀՀ քաղաքացիների՝ իրենց երկրներում չափազանց երկար մնալու կամ քաղաքական ապաստան խնդրելու կապակցությամբ, եւ այս հարցերը պետք է լուծել։ Ես չեմ կարծում, որ մենք ուզում ենք ինչ-որ բացասական վերաբերմունք ցուցաբերել Հայաստանի նկատմամբ։ Առավելեւս, չենք ուզում աշխարհաքաղաքական հարցեր բարձրացնել։ Սա ընկերներին պարգեւատրելու խնդիր չէ, սա հիմնված է օբյեկտիվ հարցերի վրա։ Մի օրինակ բերեմ, որ թերեւս ձեզ զարմացնի։ Դուք գիտեք ԵՄ-ն Ռուսաստանի հետ ինչ հարաբերությունների մեջ է՝ պատժամիջոցներ եւ այլն: Բայց չնայած դրան, Ռուսաստանը ամենաշատն է շենգեն վիզաներ ստանում: Առաջ է 1,3 միլիարդ չինացիներից։ Կարծում եմ, սա ապացույց է, որ քաղաքական եւ աշխարհաքաղաքական հարցերը այստեղ չեն գործում»։

Լյուկի Դեւինը նաեւ հավելեց. «Ես համոզված եմ՝ երբ ժամկետանց մնացողների, ապաստան հայցողների խնդիրները լուծվեն՝ դրական որոշում կկայացվի: Մենք ունեցել ենք անցյալում նման օրինակներ»։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930