Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է տալու վիզաների ազատականացումը Հայաստանին․ ներկայացնում է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը

Հուլիս 30,2026 18:03 Share

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը «ՍիվիլՆեթ»-ին տված հարցազրույցում, պատասխանելով հարցին, թե վիզաների ազատականացումը ի՞նչ գլխավոր ինստիտուցիոնալ փոխակերպում է բերելու Հայաստանի պետական կառավարման համակարգ, նշել է.

«Վիզաների ազատականացման գործընթացը Հայաստանի համար շատ ավելին է, քան պարզապես առանց վիզայի տեղաշարժի հնարավորությունը։ Այն պետք է դիտարկել ոչ միայն որպես ազատ տեղաշարժի հնարավորություն, այլև որպես պետական ինստիտուտների որակական վերափոխման կարևոր գործիք, որը երկարաժամկետ ազդեցություն է ունենալու Հայաստանի կառավարման համակարգի, հանրային ծառայությունների որակի և քաղաքացիների իրավունքների պաշտպանության մակարդակի վրա։

Ինչպես ճիշտ նշեցիք, ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը պետական կառավարման համակարգի համապատասխան ոլորտների արդիականացման և եվրոպական չափանիշներին մոտարկման ծավալուն նախագիծ է։ Դրա իրականացումը հանգեցնելու է խորքային ինստիտուցիոնալ վերափոխումների՝ ոլորտային օրենսդրության կատարելագործումից մինչև պետական մարմինների գործառնական կարողությունների հզորացում և կառավարման նոր մշակույթի ձևավորում։

Գործողությունների ծրագրով նախանշված են նաև այդ փոխակերպումների իրականացման ձևն ու ճանապարհը՝ մեզ համար միանգամայն ընդունելի տրամաբանությամբ։ Մասնավորապես՝ նույնականացված են առկա խոցելիությունները, բարելավման կամ բարեփոխման կարիք ունեցող գործընթացները, ինչպես նաև օրենսդրական և ինստիտուցիոնալ բացերը։

Միաժամանակ կան նաև հենանիշներ, որոնց ուղղությամբ առանձնապես ծավալուն աշխատանք չի պահանջվի, քանի որ դրանց մի մասն արդեն իրականացվել է, իսկ գործող կառուցակարգերը հիմնականում համապատասխանում են սահմանված նպատակներին»։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱԶԵԿՄԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031