Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն քննարկել է «Չիրագովը և այլք ընդդեմ Հայաստանի ՄԻԵԴ վճռի կատարման ընթացքը»

Դեկտեմբեր 09,2019 21:40

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն քննարկել է «Չիրագովը և այլք ընդդեմ Հայաստանի» ՄԻԵԴ վճռի կատարման ընթացքը: Այս գործով վճիռը ՄԻԵԴ-ը հրապարակել է 2015 թվականին, իսկ արդարացի հատուցմանը՝ 2017 թվականին:

ՄԻԵԴ բողոքով դիմել էին 6 ադրբեջանցիներ, որոնք 1992թ. ստիպված էին եղել փախչել Լաչինից, երբ շրջանն անցել էր հայկական ուժերի վերահսկողության տակ:

Դատարանը գտել է, որ Հայաստանն արդյունավետ կերպով վերահսկողություն է իրականացնում Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում, այդ թվում Լաչինի շրջանում, և որ գործի քննությունը Հայաստանի իրավասության տակ է:

Դատարանը նաև որոշել է, որ հայցվորներին մերժել են հասանելիություն տրամադրել իրենց տներին և գույքին, և չեն տրամադրել որևէ իրավական պաշտպանության միջոցներ, որոնցով հնարավոր կլինի ապահովել փոխհատուցում:

Դատարանը փաստել է, որ համապարփակ խաղաղության համաձայնագիրը հատկապես կարևոր կլիներ բողոքի պատշաճ մեխանիզմներ ստեղծելու համար, որը հեշտ հասանելի կլինի և հնարավորություն կտա նման իրավիճակում հայտնված մարդկանց վերականգնել իրավունքներն իրենց գույքի նկատմամբ և այն կորցնելու դեպքում ստանալ փոխհատուցում:

Արդար փոխհատուցման մասին որոշման վերաբերյալ նշվում է, որ  հայցվորները կարող են ստանալ փոխհատուցում Լաչինում իրենց հողերի կորստի, Բաքվում ապրելու հետևանքով ծախսերի ավելացման, ինչպես նաև նրանց տառապանքների հետևանքով ստեղծված բարոյական վնասի համար: Դատարանը կարծում է, որ դատական և նյութական վնասները սերտորեն փոխկապակցված են և չեն կարող հստակ հաշվարկվել, և որոշել է հայցվորներից յուրաքանչյուրին տրամադրել 5000 եվրո փոխհատուցում:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031