Լրահոս
Օրվա լրահոսը

Թունյանի պատասխանը ԲՀԿ-ին. «Խորհուրդ կտամ իրենց 1-ին համարից սկսած նայեն, թե քանի անգամ են մասնակցել նիստերին»

Դեկտեմբեր 11,2019 16:44

ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում դժգոհեց այն հանգամանքից, որ ՍԴ դատավորների համար կամավոր վաղ կենսաթոշակ սահմանող օրինագծի առաջին ընթերցման քվեարկության ժամանակ «Իմ քայլի» 18 պատգամավորներ գրավոր՝ նամակով էին հայտնել իրենց դիրքորոշման մասին: «18 հոգի գործուղման մեջ են եւ կտակ են թողել: Եթե քննարկումներին ներկա չես եղել, հանձնաժողովի նիստին չես մասնակցել, ինչի՞ն ես դեմ կամ կողմ: Անուններ չեմ տալիս, չվերածենք բամբասանքի, բայց ոչնչից տեղյակ չեն, ու կտակ են թողել: Բացակայությունը, իհարկե, հարգելի է»,-նկատեց Գեւորգ Պետրոսյանը:

Մեղադրանքին անդրադարձավ «Իմ քայլի» պատգամավոր Բաբկեն Թունյանը: Նա նշեց. «Պարտադիր չէ, որ պատգամավորը ԱԺ լիագումար նիստերին մասնակցի միայն քվեարկելու համար: Իսկ հանձնաժողովում քվեարկելու համար ներկայությունը պարտադիր է: Խորհուրդ կտամ իրենց առաջին համարից սկսած նայեն, թե ով քանի անգամ է մասնակցել հանձնաժողովի նիստերին եւ քվեարկել»:

Ուղիղ։ Իմ քայլը խմբակցությունը պատասխանում է լրագրողների հարցերին

Gepostet von Aravot am Dienstag, 10. Dezember 2019

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031