Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրանը երբեք չի ունենա միջուկային զենք». Թրամփ

Հունվար 06,2020 21:40

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերի իր էջում գրել է․ «Իրանը երբեք չի ունենա միջուկային զենք»։ ԱՄՆ նախագահի այդ գրառումը պատասխան է նախօրեին Իրանի որոշման, որով դուրս են գալիս Միջուկային համաձայնագրից։

Հիշեցնենք, որ պաշտոնական Թեհրանը երեկ հայտարարել է, որ այլեւս չի կատարի 2015թ. գերտերությունների  հետ կնքած միջուկային համաձայնագրով ստանձնած պարտավորությունները:

Իրանը շարունակում է նվազեցնել 2015թ.կնքված միջուկային համաձայնագրով ստանձնած պարտավորությունների շեմը, երեկ Թեհրանում միջուկային էներգետիկայի ոլորտի աշխատակիցների հետ հանդիպմանը նշեց Իրանի նախագահ Հասան Ռոհանին. «Այսօր ես ցանկանում եմ ազդարարել Իրանի կողմից միջուկային համաձայնագրից հրաժարման հերթական`չորրորդ փուլի մեկնարկի մասին: Մեր այդ գործողությունները կսկսվեն վաղը: Բնական է, որ մենք այս մասին նախապես տեղեկացրել ենք մեր միջազգային գործընկերներին, և մեր հետագա քայլերը դիտարկվելու են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից»: Իրանի նախագահը նաեւ հավելեց, որ նոյեմբերի 6-ից Թեհրանից հարավ գտնվող Ֆարդո քաղաքի միջուկային կենտրոնում տեղադրված 1044 ցենտրիֆուգները միացվելու են գազամատակարարման համակարգին, ինչը նշանակում է՝ ուրանի հաստացման համար նախատեսված այս սարքավորումների գործարկում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031